Քևին Սփեյսի դեմ սեքսուալ ոտնձգությունների գործով մեղադրողը անսպասելի մահացել է, ինչից հետո գործը փակվել է: Այս մասին հաղորդում է Independed-ը:

Որոշումը կայացրել են Լոս Անջելեսի շրջանային դատախազությունում: Այնտեղ հայտարարել են, որ սեքսուալ ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները չեն կարող լինել ապացուցված առանց զոհի մասնակցության:

Մեղադրողը անանուն մերսող էր, որը պնդում էր, թե 2016թ. հոկտեմբերին սեանսի ժամանակ Սփեյսին ստիպել է իրեն դիպչել իր սեռական օրգաններին:











































