Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Այս բանաձևի ընդունումը կապ չունի Հայաստանի հետ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա իսկապես պատմական քայլ էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից, ինչը բնականաբար դեռ չի նշանակում բանաձևի վերջնական ընդունում:

Այս առնչությամբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Հայկական լոբբիստական կառույցներն ու հայ համայնքը այս անգամ  որոշել են մի փոքր այլ ճանապարհով գնալ: Սա օրենքի նախագիծ չէ, որ ներկայացված է ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը, այլ հայտարարություն է՝ ներկայացված Կոնգրեսի երկու պալատներում. Ներկայացուցիչների պալատն այն արդեն ընդունել է, իսկ Սենատում դեռ պետք է քվեարկվի: Եվ քանի որ սա օրենք չէ, որևէ կարիք չկա, որ վավերացվի նախագահի կողմից կամ վետո կիրառվի նրա կողմից»:

Մեր զրուցակցի խոսքով՝ սա, իհարկե, կարևոր քայլ է, և մեր հայրենակիցների համար սկզբունքային նշանակության հարց է եղել:

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ այս բանաձևի ընդունումը կապ չունի Հայաստանի հետ, որովհետև նախաձեռնողները հայ համայնքն ու հայկական համայնքային կազմակերպություններն էին, մասնավորապես՝ Ամերիկայի հայկական համագումարը և Հայ Դատի գրասենյակը. «Հայաստանն այստեղ որևէ բան չէր էլ կարող անել: Ամեն ինչ այստեղ տեղի է ունեցել բացառապես լոբբիստների և մեր համայնքի աշխատանքի, ինչու ոչ՝ նաև ճնշման արդյունքում: Ես կարծում եմ՝ ամենակարևոր ճնշումներից մեկը քվեարկությունից ժամեր առաջ Քիմ Քարդաշյանի գրառումն էր, որի արդյունքում, կարծում եմ, տասնյակ հազարավոր զանգեր գնացին Կոնգրես, և կոնգրեսականներից ընտրողները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում