«Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կառավարությունն ապահովում է ավտոմեքենաներով, անվտանգության աշխատակիցներով և այլն»,-լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին, թե իր աշխատավարձը բարձրացել է, Աղաջանյանը նշեց, որ որևէ պաշտոնյայի աշխատավարձ ուղիղ չի բարձրացել. «Պարգևատրում ստացել ենք, ոչ միայն մենք, այլև ամբողջ պետական համակարգը։ Այդ որոշումը ձեզ հայտնի է»։
Աղաջանյանը սակայն հրաժարվեց ասել, թե ինչքան պարգևատրում է ստացել։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պարգևատրում ստացել է, նա նշեց, որ երբևէ վարչապետ եղած ժամանակ նման բան չի ղել. «Նիկոլ Փաշինյանը երբևէ որևէ պարգևատրում չի ստացել։ Դա վարչապետի որոշումն է եղել»։











































