Իրանը քննադատել է Աբութալեբիին այցագիր չտրամադրելու ԱՄՆ որոշումը: Նա նշանակվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ: Իրանը չի պատրաստվում նրան փոխարինող գտնել: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով իրանական PressTV հեռուստաալիքին:
«Մենք չունենք այնպիսի մարդու, ով կարող է փոխարինել Աբութալեբիին: Մենք չենք դիտարկում այլընտրանքային տարբերակներ»,- ասել է իրավաբանական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչին:











































