Խոսակցություններն այն մասին, թե Շարլիզ Թերոնին ու նրա բոյֆրենդ Շոն Պենին սպասվում է համատեղ աշխատանք ֆիլմում, ճիշտ են։ Հայտնի է դարձել, որ դերասանուհին իսկապես կկատարի կանացի գլխավոր դերը «Վերջին ամառը» (The Last Face) դրամայում, որտեղ նրա սիրեցյալը հանդես կգա որպես ռեժիսոր։
Ֆիլմը կպատմի մի բժշկուհու պատմություն, որը հումանիտար օգնությամբ է զբաղվում Աֆրիկայում։ Երկրում, որտեղ աշխատում է գլխավոր հերոսուհին, տեղի են ունենում քաղաքական հակամարտություններ և անկարգություններ տեղի բնակչության շրջանում։
Թերոնի կերպավորած հերոսուհին ծանոթանում է մեկ այլ բժշկի (դերակատար՝ Խավիեր Բարդոն) հետ, որը զբաղված է այն նույն գործով, ինչով բժշկուհին։ Հերոսները հետք է համագործակցեն ու միասին փրկեն մարդկանց՝ բարձրացնելով բարոյականության կարևոր հարցեր և փոխելով հասարակության օրենքները։







































