Միջազգային էներգետիկ գործակալությունը հաղորդում է, որ հաջորդ տարի նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 1.5 մլն բարելով: Այս տարի այդ աճը կկազմի 1.2 մլն: Ըստ գործակալության կանխատեսումների՝ պահանջարկը կմեծանա բացառապես Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի հաշվին:
Արդյունքում 2012 թ. նավթի ընդհանուր պահանջարկը կկազմի օրական 91 մլն բարել: Այս տարվա մեկ օրվա հաշվարկով նավթի պահանջարկն աճել է 1.4%-ով: Նավթի նկատմամբ պահանջարկի անկում կնկատվի Արևմտյան Եվրոպայում, ինչը պայմանավորված է եվրագոտում ստեղծված ծանր իրավիճակով: