Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսը չի պատրաստվում հեռանալ թիմից: Նա նշել է, որ ակումբի հետ իր պայմանգրի ժամկետն ուժի մեջ կլինի դեռ 3 տարի և դարպասապահը մտադիր է հարգել պայմանագրի պայմանները:
««Ռեալ»-ի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ կլինի դեռ երեք տարի: Այդքան ժամանակ ես չեմ պատրաստվում որևէ այլ ակումբ տեղափոխվել: Կփոխեմ ակումբային գրանցումս միայն այն դեպքում, եթե այդ մասին ինձ խնդրի «Ռեալ»-ը»,- Marca-ն մեջբերում է Լոպեսի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Դիեգո Լոպեսն ամռանը կարող էր լքել «Ռեալ»-ը: Նրա ծառայություններով հետաքրքրված էր «Միլան»-ը:







































