Իրանական բանակը կանցկացնի իր առաջին ռազմական զորավարժությունները անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մասնակցությամբ: Այս մասին ասել է Իրանի ԶՈՒ Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադռեզա Պուրդաստանը՝ հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ մոտ ապագայում կանցկացվեն նաև ցամաքային զորքերի զորավարժություններ:
Պուրդաստանը այդ հայտարարությունն արել է Իրանի Զինված ուժերի օրվա նախօրեին մամլո համաժողովի ընթացքում, որը տոնվելու է ապրիլի 18-ին: Այդ օրը Թեհրանում կանցկացվի ռազմական շքերթ:







































