ԱՄՆ նախագահի նստավայրը հատուկ Բոլոր սրբերի օրվա համար զարդարել են վախեցնող դեկորացիաներով և դդումներով: Այս մասին տեղեկացնում է TSN-ը։
Ավանդույթի համաձայն՝ Սպիտակ տան նախաշեմին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին տիկին Մելանյայի հետ միասին հյուրընկալել էին պայծառ ու գունագեղ տարազներով հագնված երեխաներին: Երեխաները հերթ են կանգնել, իսկ նախագահական զույգը նրանց քաղցրավենիք է հյուրասիրել։










































