ԱՄՆ Ֆլորիդա նահանգի խորհրդարանի ստորին պալատը օրենք է ընդունել հատուկ պայմաններում հրազենային զենք կրելու հեշտացված կանոնների մասին: Իրավապահ կառույցների ներկայացուցիչները դժգոհ են այդ որոշումից:
Համաձայն օրենքի՝ Ֆլորիդայի նախկինում դատվածություն չունեցող բնակիչները արտակարգ իրավիճակներում ու տարերային աղետների ժամանակ ձեռքում չունենալով հրազենային զենքի օգտագործման հատուկ թույլտվություն՝ կարող են զենք կրել: Այս մասին հայտնում է rawstory.com-ը:
Նահանգի Ներկայացուցիչների պալատի ճնշող մեծամասնությունը քվեարկել է օրինագիծը տեղի Սենատ ուղարկելու օգտին:











































