Մեխիկոյի ոստիկանությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվողների որջում գտնվող զոհասեղանի կողքին ավելի քան 40 մարդկային գանգ, տասնյակ ոսկորներ և ապակյա տարայի մեջ դրված սաղմ է հայտնաբերել, հաղորդում է Reuters-ը:
Զոհասեղանը հայտնաբերվել է նակոկարտելի կազմակերպման մեջ կասկածվող 31 անձանց ձերբակալման վայրում: Այդ անձանցից 27-ին ազատ են արձակել դատարանի որոշմամբ:
Մեխիկոյի գլխավոր դատախազի գրասենյակի կողմից հրապարակված լուսանկարում պատկերված են զոհասեղանի շուրջը կուտակված գանգերը, որոնցից խաչ է ձևավորված և եղջյուրներով փայտե դիմակ: Զոհասեղանի կողքին այծի գլխի պատկեր է՝ եղջյուրների միջև վեցանկյուն աստղ:










































