Սերբիայում հնագետները ծանր տեխնիկա են օգտագործել, որպեսզի տեղափոխեն հանքահորից մամոնտի կմախքը, որտեղ այն հայտնաբերվել էր 5 տարի առաջ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կմախքը, ինչպես ենթադրում են գիտնականները, պատկանում է էգ մամոնտի: Այն արդեն ստացել է անվանում՝ Վիկա:
Կմախքի տարիքը գնահատվում է միլիոն տարեկան:
Վիկայի կմախքը տեղադրել են հատուկ 60 տոննա կշռող կոնստրուկցիայի մեջ՝ լի ավազով, որը կբացառեր տեղափոխման մի քանի կիլոմետր ձգվող ճանապարհին կմախքի վնասվածքներ ստանալը: Վիկան դրվելու էր համընդհանուր դիտման:
Հնագետները պնդում են, որ մամոնտը պատկանում է Եվրոպայում կաթնասունների հնագույն տեսակներից մեկին:











































