Բրիտանական The Who ռոք խմբի ղեկավար Փիթ Թաունսենդը պատմել է, որ մանկական պոռնոգրաֆիա դիտելու համար ձերբակալությունը փրկել է նրա կյանքը, հայտնում է Daily Mail-ը:
74-ամյա երաժիշտը բացատրել է, որ այս միջադեպի շնորհիվ պարզվել է, որ նա աղիքային քաղցկեղ ունի: «Իմ ձերբակալությունը, հավանաբար, ինձ հետ երբևէ պատահած լավագույն բաներից մեկն էր»,- ասել է երգիչը:
Նա խոստովանել է, որ երկար ժամանակ հետաձգել է բժշկին այցը, չնայած որ հայրը մահացել էր աղիքի քաղցկեղից: Մինչ ոստիկանությունը ստուգում էր իրականացնում, Թաունսենդը վերջապես որոշել է դիմել բժիշկներին և իմացել է, որ կարող էր մահանալ վեց ամիս անց, եթե հիվանդությունը ժամանակին չհայտնաբերվեր:
2003 թ.-ին The Who-ի կիթառահարին ձերբակալել են մանկական պոռնոգրաֆիա ունեցող կայք մուտք ստանալու համար իր կրեդիտ քարտն օգտագործելու համար:
Նշվում է, որ երաժիշտը չի ներբեռնել ոչ մի պատկեր: Թաունսենդը հինգ տարով ընդգրկվել է սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց գրանցամատյանում: Երաժիշտը չի ժխտել մեղադրանքը, բայց պնդել է, որ սեփական հետաքննություն է իրականացրել՝ փորձելով ապացուցել, որ մեծ բանկերը ներգրավված են մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ:







































