Միացյալ Նահանգները «պատշաճ կերպով» ազատվել է ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մարմնից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլիին:
Հստակեցվում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ահաբեկչի վերացման գործողության լուսանկարներ և տեսանյութեր ներկայացնել:
Իր հերթին, թուրքական Anadolu գործակալությունը Twitter-ում ավերված թունելի տեսանյութ է տեղադրել, որտեղ սպանվել է ալ-Բաղդադին:
Ալ-Բաղդադին ոչնչացվել է հոկտեմբերի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել ահաբեկչի ոչնչացման վայրից: Նրա հետ միասին ոչնչացվել է նաև նրա ամենամոտ օգնական ալ-Մուհաջիրը:
– #AnadoluAgency drone footage shows al-#Baghdadi 'kill site' in #Idlib, #Syria pic.twitter.com/YLhDoGJLzk
— ANADOLU AGENCY (ENG) (@anadoluagency) October 28, 2019