Սա Մաքևոյի երկրորդ ամուսնությունն է. նա 10 տարի ամուսնացած էր դերասանուհի Էն-Մերի Դաֆի հետ, նախկին ամուսիններն ունեն մեկ որդի՝ Բրենդանը:
![]()
Դերասանը հանդիպել է Լիզային, հենց այն ժամանակ, երբ նա առաջին կնոջից բաժանելու գործընթացում էր: Հանդիպումը տեղի է ունեցել «Պառակտում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ գլխավոր դերը խաղացել է Մակևոյը, իսկ Լիբերատին աշխատում էր որպես ռեժիսորի օգնական:

Այնուամենայնիվ, հարաբերությունները սկսվել են հանդիպումից ընդամենը երկու տարի անց: Սկզբում զույգը թաքցնում էր իրենց սիրավեպը, քանի որ պաշտոնապես Մաքևոյը դեռ ամուսնացած էր: Ամուսնալուծության գործընթացն ավարտվելուց երկու ամիս անց Ջեյմսը և Լիզան դադարեցին թաքնվել. դերասանը Instagram-ում տեղադրել է ռոմանտիկ նկարների շարք՝ իր նոր սիրուհու հետ:









































