Քիչ առաջ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում մեկնարկեց ԲՀԿ-ի կազմակերպած նոր տնտեսական քաղաքականություն խորագրով համաժողովը, որին մասնակցում են նաև ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներն ու այլ քաղաքական ուժերի գործարարները: Համաժողովին մասնակցում են նաև Սլովակիայից և Չեխիայից եկած գործարարներ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ իրենք հավաքվել են նաև կառավարության տնտեսական քաղաքականության սխալները վեր հանելու համար՝ հավելելով. «Մենք ուրիշների պես չենք ասում՝ մենք ամեն ինչ գիտենք, բայց երկրի տնտեսությունը հասցնում վատ վիճակի»:
Համաժողովին հրավիրված է նաև ՀՀԿ-ն, սակայն որևէ ՀՀԿ-ական այս պահին դահլիճում ներկա չէ: Ավելին՝ դահլիճում ներկա չէ նաև ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ում ելույթը նախատեսված է մեկ ժամից:
Այս պահին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնում է վերջին տարիներին արձանագրված տնտեսական հետընթացին:








































