ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ են շարունակել իրենց գործողությունները Հոկտեմբերի 27-ի քրգործի հետ կապված: Նրան հիշեցրին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի հետ:
«Եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, մենք պետք է և պարտավոր ենք շարունակել մեր գործողությունները»,- ասաց նա:










































