Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հանգուցային դատավարություն. ԱԱԾ պետի հայտարարությունը

ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հայտարարել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը մոտ երկու տարվա կտրվածքով: Նա միաժամանակ ասել է, թե դա կապ չունի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ: Այն մասին, որ ՊՎԾ-ն ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը, ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարել է փաստորեն բավականին խորհրդանշական պահի:

Բանն այն է, որ հոկտեմբերի 28-ին, այսինքն՝ այն օրը, երբ ԱԱԾ ԺՊ Մարտիրոսյանը հայտնել է լրագրողներին այդ մասին, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի հայտնի գործի դատավարությունը: Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ն մեղադրում է կոռուպցիայի համար: Գործը սկսվել էր դեռևս Արթուր Վանեցյանի պաշտոնավարման շրջանում, երբ ԱԱԾ պետը պնդում էր, որ մեղադրանքը հիմնավոր է: Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ մեղադրանքը շինծու է: Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը չազդեց գործի վրա, և այն, այսպես ասած, չկարճվեց և հիմա դատավարության փուլում է:

Ահա այդ համատեքստում հատկանշական է, որ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը այդ դատավարության մեկնարկին զուգահեռ ասում է, որ ՊՎԾ-ն քննում է ԱԱԾ ֆինանսական գործունեությունը: Բանն այն է, որ Սանասարյանի գործի առնչությամբ տարածվեց տեղեկություն կամ գնահատական, որ գործը պայմանավորված է, այսպես ասած, շահերի բախման հանգամանքով: Ըստ այդմ, ՊՎԾ-ն միակ կառույցն է, որն իրավասու է ստուգել ԱԱԾ գործունեությունը, և այդ իսկ պատճառով ԱԱԾ քննչական դեպարտամենտը գործ է հարուցել ՊՎԾ պետի դեմ:

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը կասեցրեց Դավիթ Սանասարյանի գործունեությունը՝ մինչև պարզ կլինի, թե ինչ է լինում մեղադրանքի հետ: Արդյոք ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը տողատակում ակնարկում է, որ չկա՞ շահերի բախում, և գործի նպատակը ստուգումներ կանխելը չէ՞ր, այլապես դրանք չէին լինի: Այսպես թե այնպես ակնառու է, որ Դավիթ Սանասարյանի դատական գործը լինելու է առանցքային դատավարություն ու թերևս ավելի, քան նույնիսկ մարտիմեկյան դատավարությունը: Պատճառն էլ թերևս հասկանալի է՝ այս գործը, այսպես ասած, նոր Հայաստանի ամենաաղմկոտ գործն է, և այստեղ նոր ու նախկին համակարգի դիմակայություն չէ, կամ եթե անգամ այդպիսի դիմակայություն է, ապա տվյալ պարագայում ստացվում է, որ նախկին համակարգն է, այսպես ասած, նոր Հայաստանի, հեղափոխության դեմքերից մեկի հանդեպ ձեռք բերել դիրքային առավելություն: Այն դեպքում, երբ մյուս բոլոր գործերում նախկին համակարգը իշխանությանն է մեղադրում հետապնդման համար:

Իհարկե, տարօրինակ է, երբ այս գործում կա հակառակ մեղադրանք կամ կարող է լինել հակառակ մեղադրանք: Այդ տեսանկյունից Սանասարյանի գործը նոր իրավիճակում անշուշտ մի կողմից՝ լինելու է լակմուսի թուղթ, մյուս կողմից՝ կարող է դառնալ շրջադարձային կետերից մեկը թե՛ հասարակական-քաղաքական կյանքում, թե՛ իշխանության ներսում՝ կախված այս կամ այն ուղղությամբ զարգացումից: Առավել ևս նկատի ունենալով նաև հանգամանքը, որ գործի շարժառիթի վերաբերյալ վարկածներում դիտարկվում է նաև ներիշխանական շահերի բախումը այլ ֆորմատով, քան ԱԱԾ-ՊՎԾ տիրույթն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում