Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը նշել է՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի:
Վանեցյանին առնչվող բոլոր հարցերին Մարտիրոսյանը տվեց բացասական պատասխան՝ որեւէ քննություն չի տարվում, չկան հարուցված քրեական գործեր:
«Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»,- ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը:










































