Sunday, 07 06 2026
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար
Հերթական անգամ ականատես ենք խախտումների, որոնք խաթարում են ընտրությունների բնականոն ընթացքը․ Սաքունց

Լեռնային Ղարաբաղը ռուսական ազդեցության ստվերում. Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթում հրապարակվել է Բաքվի Արևմտյան համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Էլհան Նուրիևի «Լեռնային Ղարաբաղը ռուսական ազդեցության ստվերում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Նախորդ տարի Մոսկվայում կայացած միջազգային կոնֆերանսում ես ծանոթացա մի ռուս չինովնիկի հետ։ Ես նրա հետ տևական զրույց ունեցա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նա փաստեց, որ հայկական ղեկավարության կողմից դրական ուղղությամբ ստատուս քվոյի փոփոխման ցանկացած փորձ հանգեցնում է այնպիսի իրավիճակների, ինչպիսին 1997 թվականին էր, երբ Հայաստանի տվյալ ժամանակվա նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ստիպված եղավ լքել զբաղեցրած պաշտոնը, կամ էլ 1999 թվականին էր, երբ ահաբեկիչները խորհրդարանում գնդակահարեցին երկրի վերնախավի մի շարք անդամների։

Դրա համար էլ ես չզարմացա, որ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն ավարտվեց անարդյունք։ Հիրավի, արտաքին ուժերի գործոնը մշտապես հատուկ դեր է գրավել այդ հակամարտության կարգավորման գործընթացում։ Շատերը համակարծիք են, որ ղարաբաղյան ճգնաժամի հետևում կանգնած են արտաքին ռազմավարական հայացքները։ Հասկանալի է, որ երբ խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին է, մի շարք ազդեցիկ երկրներ (որոնցում գերակայում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը) ԵԱՀԿ-ում խաղում են առանցքային դեր։

Վերջին տարիներին Ռուսաստանն ակտիվ դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան խաղաղ գործընթացի նկատմամբ՝ դրանով իսկ փորձելով համոզել Արևմուտքին, որ Կրեմլն օժտված է ավելի մեծ պոտենցիալով, որպեսզի կողմերի վզին փաթաթի խնդրի դիվանագիտական լուծումը, կամ էլ ծայրահեղ դեպքում դառնա արժանի ու վստահելի միջնորդ։ Հիրավի, Մոսկվան հասցրել է ամրագրել կապերը թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, և Արևմուտքն աստիճանաբար տարածաշրջանում իր տեղը զիջում է ռուսական տնտեսական, ռազմական ու քաղաքական առաջխաղացմանը, ինչն արտացոլվում է Հայաստանի հետ Ռուսաստանի կնքած նոր ռազմական պայմանագրում և Ադրբեջանի հետ աճող տնտեսական կապերի, ինչպես նաև վերջին շրջանում հակամարտության կարգավորման ուղղությամբ Կրեմլի բոլոր վերջին դիվանագիտական քայլերի տեսքով։ Այդ ամենը հանգեցրել է Հյուսիսային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը։

Տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի հաջող քաղաքականությունը նաև միջազգային այլ խաղացողների անհաջողության արդյունքն է կամ էլ նրանց դիրքերի սիստեմատիկ թուլացում։ Օբամայի վարչակազմի անհեռատես քաղաքականությունը լրջորեն թուլացրեց ԱՄՆ-ի ռազմավարական նպատակները Հարավային Կովկասում։ Այնպիսի բարդ խնդրի նկատմամբ, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, կառուցողական որոշման բացակայությունը ոչ միայն նվազեցնում է այդ անհանգիստ տարածաշրջանում ամերիկյան մասնակցության մակարդակը, այլև կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում ԱՄՆ-ի ակտիվ ֆիգուր դառնալու ունակությունը։

Այդ հակամարտության կարգավորման նկատմամբ ԵՄ քաղաքականությանը չի բավականացնում հեռատեսությունը և սկզբունքային մոտեցումը։

Գործնականում Բրյուսելը որևէ դեր չի խաղում հակամարտության կարգավորման գործընթացում, ինչի համար էլ չի տիրապետում դրան մասնակցելու համար անհրաժեշտ գործիքի՝ փոխարենը միայն առաջարկելով իր օգնությունը վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում։ Այդպիսի իրավիճակը լրջորեն սահմանափակում է ԵՄ ազդեցությունը տվյալ տարածաշրջանում և կտրուկ խոչընդոտում է կառուցողական քաղաքականության մշակման Բրյուսելի ունակություններին։ Արդյունքում, Արևմուտքը կարող է կորցնել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ հօգուտ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ագրեսիայի։

Այդպիսով, Ռուսաստանը գործնականում պահպանում է իր մենատիրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, որի դերից փաստացի հրաժարվել է ԵԱՀԿ-ն։ Ղեկավարելով բանակցային գործընթացը՝ Կրեմլը փորձում է ամրագրել ռուսական «ազդեցության գոտին» և հարված հասցնել տվյալ գոտում անվտանգության վերաբերյալ եվրատլանտյան համաձայնագրերին։

Այնուամենայնիվ, ներկայումս Ռուսաստանի միջնորդական առաքելությունը հանգեցնում է հետևյալ հարցադրմանը. «Արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է հասնել այդ հակամարտության շուտափույթ կարգավորմանը»։ Շատ քիչ է հավանական, որ մոտ ապագայում ռուսական խաղաղության բանակցությունները հանգեցնեն ճգնաժամի արդյունավետ հաղթահարման։ Որպեսզի այդ տարածաշրջանը վերածվի իր ազդեցության գոտու, Ռուսաստանին մնում է միայն պահպանել Հարավային Կովկասում տիրող ներկայիս իրավիճակը։ Ելնելով այդ հանգամանքներից՝ Ռուսաստանը պարզապես շահագրգռված է տարածաշրջանում «ղեկավարվող անկայունության» պահպանմամբ։

Սակայն ղարաբաղյան ճգնաժամի վերջնական հաղթահարման մեջ Ռուսաստանի դերը չափազանց էական է։ Կասկածներ չկան, որ հենց Կրեմլն է իր ձեռքում պահում հայ-ադրբեջանական խնդրի բանալին։ Ռուսաստանը ոսկե հնարավորությունների է տիրապետում այդ ձգձգված տարածքային հակամարտությանը վերջ դնելու և երկու ժողովուրդներին հաշտեցնելու համար։ Սակայն Մոսկվան դեռ սպասում է հարմար պահի, քանի դեռ հետխորհրդային «Հարավային օթյակում» չի ստեղծվել նոր քաղաքական շահավետ իրավիճակ, որը կհամապատասխանի իր շահերին։

Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղը կշարունակվի և վերջը չի երևա։ Արևմտյան ժողովրդավարներն էլ անզոր են փոխելու Ռուսաստանի այդ պահվածքը։ ԱՄՆ-ը ու ԵՄ-ը պետք է հասկանան, որ զոհողությունների գնալուն նրանց պատրաստ լինելը անհետևանք չի անցնի այդ ռազմավարապես կարևոր տարածաշրջանում։ Ավելին, եթե արևմտյան խաղացողները շարունակեն իրենց ներկայիս քաղաքականությունը՝ Ռուսաստանին թույլ տալով առաջ անցնել, և հանգիստ հետևեն, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ընթացքում ինչպես է Լեռնային Ղարաբաղում ընդլայնվում ռուսական տնտեսական, ռազմական ու քաղաքական ազդեցությունը, ապա նրանք ռիսկի են դիմում տանուլ տալ մեծ աշխարհաքաղաքական խաղը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում