Շատերը գիտեն, որ ջրային պրոցեդուրաները հանգստացնում և ամրապնդում են նյարդային համակարգը: Այսպես, գերմանացի գիտնականները որոշել են ստուգել, թե ինչպես է մարդու վրա ազդում ձեռքերի լվանալը: Ուսումնասիրության արդյունքները զարմացրել են փորձագետներին:
Ուսումնասիրությունը կայացել է նրանում, որ մասնակիցներին տված առաջադրանքի տապալումից հետո նրանց մի մասին առաջարկել են լվանալ ձեռքերը, փոխանցում է Mignews-ը:
Փոքր դադարից հետո կամավորները կրկին փորձել են լուծել առաջադրանքը, նրանք, ովքեր ձեռքերը լվացել են, ավելի պատրաստակամորեն են առաջադրանքին մոտեցել, իսկ նրանք, ովքեր չեն լվացվել, առաջադրանքը լուծելու այլևս ոչ մի ցանկություն չեն ունեցել:
Այսպիսով, ուսումնասիրողները պարզել են, որ ձեռքերի սովորական լվանալը հանգստացնում է մարդուն և մաքրում է օրվա ընթացքում հավաքված բացասական մտքերից:







































