Moschino նորաձևության տան կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը հագուստի և աքսեսուարների յուրօրինակ հավաքածու է ստեղծել: Նորաձևության նկատմամբ իր հումորային վերաբերմունքով հայտնի բրենդը թողարկել է McDonald’s-ի ոճով հավաքածուն, գրում է rosbalt.ru-ն:
Հավաքածուն կոստյումներ, զգեստներ, պայուսակներ և զանազան աքսեսուարներ է առաջարկում:
Ռեստորանների ցանցի խորհրդանիշը որոշակի ձևափոխություններ է կրել, սակայն ճանաչելի է:
Հետաքրքիր է, որ շատ հայտնիների հավաքածուն շատ է դուր եկել:








































