Վատիկանի եպիսկոպոսների ժողովը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է քահանայի կոչում տալ ամուսնացած տղամարդկանց՝ Ամազոնիայում քահանաների պակասի պատճառով: Հաղորդագրությունը հրապարակվել է Վատիկանի կայքում: Նոսր բնակեցված շրջանում հավատացյալները ստիպված են լինում ամիսներ և նույնիսկ տարիներ սպասել եկեղեցական ծեսերին մասնակցելու համար:
Առաջարկվում է, որ քահանաներ դառնալու հնարավորություն ունենան հասարակության կողմից հարգված այն տղամարդիկ, որոնք օրինականորեն ամուսնացած են:

Ըստ Wall Street Journal-ի, դա կարող է տեղի ունենալ հազարամյակում առաջին անգամ: Բացի այդ, եպիսկոպոսների խորհուրդն առաջարկել է ընդլայնել կանանց լիազորությունները և նրանց սարկավագ և հոգևորական դառնալու հնարավորություն տալ:
2019-ի ապրիլին Հռոմի պապն առաջին անգամ Վաշինգտոնի արքեպիսկոպոս է նշանակել աֆրոամերիկացու՝ 71-ամյա Ուիլթոն Գրեգորիին:













































