ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Չեռնոմորնավթոգազ» Ղրիմում գործող ընկերության և ղրիմցի պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ընկերությունը նախարարության կայքում հավելվել է համապատասխան ցուցակում: Նշվում է նաև, որ պատժամիջոցները վերաբերում են միայն Սիմֆերոպոլում գտնովղ ձեռնարկությանը և ոչ Ուկրաինայում գտնվող գլխավոր գրասենյակին:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև 7 ղրիմցի պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում էր նաև Սևաստոպոլի քաղաքապետ Ալեքսեյ Չալին: Ցուցակում են հայտնվել նաև Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը, Ղրիմի և Սևաստոպոլի ԿԸՀ ղեկավարներ Միխայիլ Մալիշևը և Վալերի Մեդվեդևը ու այլոք:








































