Wednesday, 01 07 2026
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար

ԱԳ նախարարի խուսափողական ու ցրողական պատասխանները BBC-ին նոր Հայաստանի պայմաններում անհասկանալի են

Երեկվանից փորձագիտական և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը, որում նա անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին և շատերի դիտարկմամբ՝ տվել խուսափողական պատասխաններ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցազրույցին ասաց՝ հարցազրույցը երկակի տպավորություն է թողնում.«Առաջին հայացքից կան շատ ճիշտ դիտարկումներ՝ օրինակ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցում։ Բայց ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը՝ արտգործնախարարի խոսքերը բավականին տարօրինակ են՝ Արցախի հայկական տարածք լինելը, հետո՝ լրագրողն ասում է, որ հայկական ուժերը մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել, բայց արտգործնախարարի կողմից չկա հակադարձում։ Այնպիսի տպավորություն է, որ արտգործնախարարությունը անընդհատ խուսափում է, վախվորած պատասխաններ է տալիս, ինչը նոր Հայաստանի պայմաններում այնքան էլ հասկանալի չէ»։

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-493.jpg

Ըստ Ղևոնդյանի՝ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի հստակ, կոնկրետ պատասխաններ տրվեին.«Դիվանագիտությունը չի ենթադրում միայն խուսափողական պատասխաններ։ Իհարկե, երբ որ պետք է ՝ այդպիսի պատասխաններ կարող են հնչել, բայց կան որոշակի հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի աշխարհաքաղաքական շահերին և դրանց պետք է կոշտ պատասխաններ տրվեն։ Ընդհանուր առմամբ՝ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի արտգործնախարարը պատրաստ չէր այնպիսի սադրիչ հարցերի, որոնք լրագրողը տվեց»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ խնդրին չպետք է նայենք միայն Ադրբեջանի տեսանկյունից.«Այստեղ ընդհանրապես արտաքին աշխարհին ներկայանալու խնդիր կա։ Եթե մենք կոնկրետ Արցախի հարցում այսպես խուսափողական ենք խոսում, մեր շահերը չենք ցուցադրում՝ դա խնդիր է։

Հայաստանի վարչապետը հայտարարում է. «Արցախը Հայաստան է և վերջ։ Եթե իր վերադասն այդպես է հայտարարում, նախարարը պարտավոր է հենց այդ տրամաբանության մեջ խոսել։ Իսկ նա խոսում է խաղաղությունից, Ադրբեջանից եկող ազդակներից՝ այսինքն ամեն ինչից, բացի կոնկրետ այն կետերից, որոնք նշել է ՀՀ վարչապետը։Արտաքին աշխարհին ներկայանալ այսպես ցրողական ու խուսափողական պատասխաններով՝ նոր Հայաստանի, հետհեղափոխական Հայաստանի համար հետքայլ է»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ առկա է նույնիսկ հակադրություն.«Օրինակ Պաշտպանության նախարարը բավականին հետաքրքիր ձևակերպումներ է արել այս 1.5 տարվա ընթացքում։ Հիշենք «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայեցակարգը։ Այդ մասին նույնիսկ վարչապետն է խոսել Ստեփանակերտում կայացած հանրահավաքում։Մյուս կողմից՝ ՀՀ արտգործնախարարը չի պնդում այդ տեսակետները և դիվանագիտությունն ավելի շատ հանգեցնում է խուսափողականության։Կարծում եմ՝ այս հակադրությունը չի խոսում Հայաստանի քաղաքական համակարգում առկա միասնության ու համակարգված գործողությունների մասին։Ստացվում է ինչ-որ հատվածայնություն, որը չի կարող բխել Հայաստանի Հանրապետության շահերից»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում