Իլինոյս նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կարտոֆիլի խյուսի օգտագործումը երկարատև մարզումներից հետո նույնքան արդյունավետ է, որքան հատուկ ածխաջրային գելը, որն օգտագործվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ապահովելու և մարզիկների աշխատունակությունը բարձրացնելու համար: Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Journal of Applied Physiology ամսագրում:
Այսպիսի եզրակացության են հանգել մասնագետները փորձի արդյունքում, որին մասնակցել են 12 հեծանվորդներ: Նրանցից յուրաքանչյուրը հեծանվով միջինում շաբաթական հաղթահարել է 267 կմ:
Կամավորները պատահականության սկզբունքով բաժանվել են 3 խմբի: Առաջիններին մարզումների ժամանակ տվել են միայն ջուր, երկրորդներին հավելել են աշխաջրային գել, իսկ երրորդ խմբի մասնակիցներին՝ կարտոֆիլի խյուս:
«Մենք տարբերություն չենք գտել հեծանվորդների աշխատանքի ցուցանիշների միջև, ովքեր ստացել են ածխաջրեր՝ օգտագործելով կարտոֆիլ կամ գել»,- ասել է հետազոտության հեղինակ Նիկոլաս Բուրդը:
Նա նշել է, որ նրանք, ովքեր օգտագործել են գել կամ խյուս, ցուցադրել են ավելի բարձր արդյունքներ, քան նրանք, ովքեր ջուր են խմել:







































