Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Քսան տարի անց․հանցագործությունը դեռ չի բացահայտվել

1999թ.-ի ոճրագործության քսաներորդ տարելիցի օրն անշուշտ տեսակետների ու վարկածների պակաս չի լինելու: Սա բնական է, որովհետև Հոկտեմբերի 27-ը՝ ինչքան էլ ակնհայտ են դրա ներքին ու արտաքին շահառուները, բազմաշերտ հանցագործություն է և կարող է դիտարկվել բազմաթիվ գործոնների համակցությամբ, տարբեր մոտիվների լույսի ներքո: Մյուս կողմից՝ ուղղորդված և կիսատ, ընդհատված և խոտան քննությունն իրավական հարթության վրա չի տվել գրեթե ոչ մի հարցի պատասխան, և մեր հասարակությունն այդ առումով տեղեկացված է այնքան, ինչքան ոճրագործության հաջորդ օրը:

Սակայն, մեծ հաշվով, ակնհայտ են Հոկտեմբերի 27-ի հիմնական թիրախները: Քսան տարի առաջ, ըստ էության, գնդակահարվեց Երրորդ հանրապետությունը՝ ինստիտուցիոնալ, բովանդակային հարթության վրա: Հոկտեմբերի 27-ին ոչ միայն սպանվեցին հասարակության վստահությունը վայելող առաջնորդները, այլ նաև մեր հասարակությունից խլվեց իշխանություն ունենալու, ձևավորելու իրավունքը, որովհետև պետական կառավարմանը փոխարինելու եկավ ագահ քրեաօլիգարխիան, որի կենսունակության հիմքը ոչ թե հասարակության վստահությունն ու քվեն են, այլ կոռուպցիան և թալանը:

Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման, գաղութացման մեկնարկը, որը հետագա տարինեին հանգեցրեց Հայաստանի սուբյեկտության փաստացի վերացմանը: Հայաստանն անցած քսանամյակում հայտնվել էր ռուսական ծայրագավառի կարգավիճակում՝ քաղաքակրթության լուսանցքում մսխելով իր զարգացման ռեսուրսը:

Հոկտեմբերի 27-ի ամենամեծ հարվածը, սակայն, այն էր, որ կասկածի տակ դրվեց Հայաստանի զարգացման հեռանկարը, պոտենցիալը: Պատահական չէ, որ նույնիսկ հեղափոխության հաղթանակից հետո շարունակում ենք գտնվել նվաստացման, ամոթի այն հանգրվանին, որ նույնիսկ քաղաքական մակարդակում հնչում են տեսակետներ, թե Հայաստանի եվրասիականացմանը կամ, որ նույնն է՝ գաղութացմանը, այլընտրանք չկա:

Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի իշխանության և ռուսական կայսրության ցինիկ մարտահրավերն էր Երրորդ հանրապետությանը: Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշն է:

Հոկտեմբերի 27-ը խորհուրդ ունի մեր հասարակության համար: Վազգեն Սարգսյանը միանգամայն այլ տեսլական, պետական ու ազգային երազանքներ ուներ 21-րդ դարի հետ կապված: Մեր մեկ այլ ազգային հերոս՝ Մովսես Գորգիսյանն ասում էր, որ սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Հայաստանի ժողովուրդը պետք է տոկա ու հաղթի: Մենք պարտավոր ենք վերջնականապես հաղթել ռուսական վասալությանն ու քրեաօլիգարխիային: Հանուն պետություն ունենալու իրավունքի, հանուն Եռաբլուրի և մեր հաղթանակի: 21-րդ դարն իրապես մերն է լինելու, և ոչ մի կայսրություն, ոչ մի քրեաօլիգարխիա չի կարող կասեցնել քաղաքակրթական մեր երթը:

Հայաստանը պարտավոր է հաղթել, Հայաստանն իրավունք ունի վայելելու ազատության արշալույսի բերկրանքը: 2018-ի թավշյա հեղափոխությունը ստեղծել է դրա նախադրյալները, Հայաստանի իշխանությունն ու հասարակությունը պարտավոր են հեղափոխության արժեքները դարձնել կոնկրետ քաղաքականություն, դրանք կապիտալիցազնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում