Amazon-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ջեֆ Բեզոսը կրկին, Forbes-ի համաձայն, դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը: Ինչպես հետևում է Real Time վարկանիշից, որը իրական ժամանակում թարմացվում է, գործարարի կապիտալը հոկտեմբերի 26-ին առավոտյան ժամը 10-ի դրությամբ կազմել է 109,9 միլիարդ դոլար: Սա 4 միլիարդ դոլարով ավելին է, քան երկրորդ տեղը զբաղեցրած Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի ունեցվածքը:

Գեյթսը նախօրեին հաղթել էր Բեզոսին Forbes-ի վարկանիշային աղյուսակում և գրավել առաջին տեղը: Amazon-ի ղեկավարը դադարել էր աշխարհի ամենահարուստը լինել ընկերության բաժնետոմսերի 7% անկման պատճառով:
![]()











































