ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող Ռոբերթ Չելսին առաջին սևամորթ և տարեց հաճախորդն է, որին դեմքի փոխպատվաստում են իրականացրել, հաղորդում է Time-ը։
Չելսիի դեմքն այրվել է ավտովթարի հետևանքով, 2013-ին։
Նոր դեմք Չելսին կարող էր ստանալ 2018-ին, սակայն հրաժարվել է, քանի որ դոնորը բաց գույնի մաշկով էր։ Վիրահատությունն իրականացվել է 2019-ին, երբ սևամորթ դոնոր է հայտնվել։
6 ժամ տևած վիրահատությանը 45 բժիշկ է մասնակցել։






































