Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դիզայներ Ֆիլիպ Սթարքը ամռանը Սան Պաուլուում խանութ կբացի, որտեղ ցանկացած մարդ կարող է 3D-տպիչի միջոցով կահույք պատվիրել, փոխանցում է The Wall Street Journal-ը: Ծրագրի գաղափարն այն է, որ կգնեն պատրաստի կահույքը և այն արվեստի գործի կվերածեն:
Ֆիլիպ Սթարքը իր գաղափարը ներկայացրել է Միլանում կայացած Կահույքի միջազգային ցուցասրահին: Ծրագիրը ինովացիոն TOG բրենդի մի մասն է կազմում:
Արտադրողները, ովքեր Սթարքի հետ պայմանագիր են կնքել, վերամշակում են հաճախորդների գնած կահույքը՝ ըստ նրանց ցանկության: Սակայն դիզայները հուսով է, որ մի քանի տարի անց TOG-ը բաց ինտերնետ-ռեսուրս կդառնա, որը ոչ մի բանում իր հաճախորդներին չի սահմանափակի: Դա նշանակում է, որ բոլորը կկարողանան իրենց տարածքները կահավորել՝ առանց խանութների առաջարկներով սահմանափակվելու:











































