Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

«Տղանե՛ր, այս հարցը չունի ռազմական լուծում»․ ՆԱՏՕ-ի ամենամեծ օգնությունը Արցախի հարցին կլինի ճնշումը Ադրբեջանի վրա

ՆԱՏՕ-ն (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն) համոզված է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական լուծում չունի և այս հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին։ Հյուսիսատլանտյան դաշինքի այս դիրքորոշումը հերթական անգամ վերահաստատել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում տեղի է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստը, որի ընթացքում հայ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։

Հարցը հնչել է այսպես․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին: Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին, այն շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ես հարց ունեմ. ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտության արդար և տևական լուծմանը և, մասնավորապես, ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»։

Պատասխանելով հարցին՝ Ստոլտենբերգը նախ նշել է, որ հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և դրական է գնահատել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը։ Ապա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ ընդգծելով, որ այս հարցը ռազմական լուծում չունի։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

«Մեզ բավարարեց գլխավոր քարտուղարի պատասխանը»

Թվում է, թե սա ընդամենը հերթապահ մի հայտարարություն է, պաշտոնական տեսակետ և ոչ ավելին։ Բայց ամեն դեպքում, ներկայիս պայմաններում, երբ դիվանագիտական հռետորաբանությունը Երևանի և Բաքվի միջև կտրուկ սրվել է, և ադրբեջանական կողմն էլ, ի դեմս Իլհամ Ալիևի, ամենևին էլ չի վարանում հերթական անգամ խոսելու Հայաստանի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնությունների մասին, նման սթափեցնող հայտարարությունները, ուղերձները կարևոր նշանակություն ունեն։

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ «մեզ բավարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի»։

Չափազանց կարևոր դիրքորոշում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կամ ներկայացուցիչը նախկինում էլ են նման դիրքորոշում հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց ամեն դեպքում այն չափազանց կարևոր է, քանի որ խոսքը համաշխարհային քաղաքականության մեջ շատ լուրջ կշիռ ու դերակատարում ունեցող կառույցի դիրքորոշման մասին է։

«ՆԱՏՕ-ն համաշխարհային քաղաքականության մեջ կարևորագույն ուժի կենտրոնն է, և ՆԱՏՕ-ի դիրքորոշումը որևէ հիմնախնդրի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, չի կարող չգնահատվել որպես չափազանց կարևոր։ Գլխավոր քարտուղարի այս պատասխանով, փաստորեն, ՆԱՏՕ-ն նաև հայտարարում է, որ ցանկացած պատերազմական զարգացում անընդունելի է լինելու ՆԱՏՕ-ի համար։ Առաջին անգամ չէ, որ այս ձևակերպումը հնչում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կամ ներկայացուցչի կողմից, և կարծում եմ՝ սա չափազանց կարևոր է տարածաշրջանային կայունության և անվտանգության տեսանկյունից», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մեհրաբյանը՝ կարևորելով այն, որ Յենս Ստոլտենբերգին ուղղված հարցում ընդգծվել է Փաշինյանի մոտեցումը հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այն է՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման որևէ տարբերակ պիտի ընդունելի լինի թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի և թե՛ Բաքվի համար։

Թեև մեր զրուցակիցը Հայաստանի վարչապետի՝ տարբեր առիթներով, ընդ որում՝ միջազգային բարձր ամբիոններից հնչեցրած այս միտքը, ներկայացված բանաձևը, այսպես ասած, «նոու-հաու» չէ, նոր բան չէ․ «Այն, ինչ ասել է Փաշինյանը, «նոու-հաու» չէ․ դա ընդամենը աքսիոմատիկ ճշմարտություն է, որը նա շատ լավ ձևակերպել և բարձրաձայնել է։ Համենայնդեպս, դա այն բանաձևն է, որը կրկնելու պատրաստակամություն Ադրբեջանն այսօր չի ցուցաբերում։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի մտադրությունները բացարձակապես չեն համապատասխանում այդ բանաձևին»։

Լավրովի «մտահոգություններն» ու փակուղային իրավիճակը

Իսկ ավելի լայն իմաստով՝ Ռուբեն Մեհրաբյանը Արցախի շուրջ ներկայիս փակուղային վիճակի «ճարտարապետ» է համարում այս գործընթացում բավական ազդեցիկ մեկ այլ դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնությանը։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկու երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների քաղաքականությունը, դիվանագիտությունը որոշակիորեն առանձնացնում է Մոսկվայի ընդհանուր ռազմավարական մոտեցումներից։

Այս համատեքստում տեղին է հիշեցնել, որ նույն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դիվանագետը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամսվա սկզբին Սոչիում՝ «Վալդայի» համաժողովի ընթացքում, հանդիմանական լեզվով է խոսել Փաշինյանի այն ելույթի մասին, որի ընթացքում ասել էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», բայց զարմանալիորեն որևէ կերպ չանդրադարձավ այդ նույն միջոցառման ընթացքում ելույթ ունեցած Իլհամ Ալիևին, որը Փաշինյանին ի պատասխան հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»։

«Եկեք հիշենք՝ պարոն Լավրովը ինչի՞ց մտահոգվեց»,- ասում է ՄԱՀՀԻ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը և շարունակում․ «Նա մտահոգվեց ոչ թե Ալիևի ռեժիմի կողմից պարբերաբար թույլ տրվող սադրանքներից, ոչ էլ մտահոգվեց Ալիևի «բացականչական նշանից»։ Բայց խիստ մտահոգվեց Փաշինյանի հայտարարությունից։ Մինչդեռ Փաշինյանի հայտարարությունը տվյալ դեպքում ավելի շատ ներքաղաքական բաղկացուցիչ էր պարունակում, քան, ասենք, ենթադրում էր անդրադարձ բանակցային ձևաչափին կամ կանխորոշում էր կոնֆլիկտի վերջնական լուծման արդյունքը։ Բայց մենք տեսնում ենք, որ, նախ, ռուսական, այսպես կոչված, «փորձագետները» սկսեցին այսպես ասած՝ «մտահոգվել», իսկ հետո այդ «մտահոգություններին» միացավ Լավրովի «մտահոգությունը», որին Հայաստանի արտգործնախարարությունը, կարծում եմ, բավական ադեկվատ ձևով պատասխանեց՝ նշելով, որ միակողմանի հայտարարությունները չեն նպաստում հիմնախնդրի կարգավորմանը։ Դրան ես կավելացնեմ, որ դրանք նաև լկտիացնում են հակամարտության կարգավորմանը խոչընդոտող ուժերին։ Ամեն դեպքում ես մնում եմ այն համոզմանը, որ այսօրվա փակուղային վիճակի ճարտարապետը Ռուսաստանն է, որը սկզբից զինեց Ալիևին, լռակյաց խրախուսում էր Ալիևի լկտիացման գործընթացը, իսկ հիմա էլ ճապոնական երեք կապիկների նման ո՛չ տեսնում, ո՛չ լսում, ո՛չ խոսում է այդ ամենի մասին՝ խաղալով իբր ազնիվ միջնորդի դեր։ Բայց մենք հասկանում ենք, որ այս ամենը ազնվության, միջնորդության հետ կապ չունի, այլ ցինիկ լկտիություն է»։

ՆԱՏՕ-ի ամենամեծ օգնությունը

Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի և ՆԱՏՕ-ի դիրքորոշումների համեմատությանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ, ապա եթե Մինսկի խմբի եռանախագահության համատեղ հայտարարությունները, որոշումները, առաջարկները ընդունվում են կոնսենսուսի՝ փոխհամաձայնության հիման վրա, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այս առումով կաշկանդված չէ, բայց իհարկե պետք է հաշվի առնի Դաշինքի անդամ պետությունների տեսակետները, այդ թվում՝ Թուրքիայի դիրքորոշումը։

«Ընդհանուր առմամբ Ստոլտենբերգի հայտնած դիրքորոշումը ներդաշնակ է Երևանի դիրքորոշմանը, ինչը չենք կարող ասել Լավրովի պարագայում»։

Հարցին, թե ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կարող է նպաստել, օգնել Ղարաբաղյան հակամարտության արդար և տևական լուծմանը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ամենամեծ օգնությունը, որը ՆԱՏՕ-ն կարող է ցուցաբերել, իհարկե, ճնշումն է Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծման մտքից, մտադրությունից։ Բայց ինչպես մենք տեսնում ենք՝ Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը շատ պարզ է․ իրենք ասում են՝ «վերցրեք թուղթ ու գրիչ և այդ թղթով ու գրչով վերադարձրեք մեզ այն ամենը, ինչ մենք կորցրել ենք մեր իսկ սանձազերծած պատերազմում։ Եթե դուք դա չանեք՝ մենք կսկսենք նոր պատերազմ»։ Ուրիշ բան չի ասում Ադրբեջանը։ Ու իրենց թվում է, թե էդպես ատրճանակը պիտի հանեն և պահեն Հայաստանի գլխին, Հայաստանն էլ խելոք-խելոք անի այն ամենը, ինչ բխում է իրենց քմահաճույքից։ Բայց Հայաստանը բազմիցս ցույց է տվել, բացատրել է, կյանքն էլ է ցույց տվել, որ այդ ամենը հայկական կողմերին չի տպավորում, մենք տեսնում ենք, որ այս ճանապարհով նրանք ոչնչի չեն հասել և հասնելու շանս չունեն։ Իսկ եթե պատերազմ սկսեն, ապա մեր զորավարներից մեկը շատ լավ մի խոսք է ասել դրա վերաբերյալ․ «Եթե նախորդ պատերազմում նրանք լավ վազել սովորեցին, ապա հիմա արդեն լավ լողալ կսովորեն»։ Այս ամենը շատ լավ հասկանում են նաև ՆԱՏՕ-ի շտաբերում և ընդամենը ասում են՝ «տղանե՛ր, այս հարցը չունի ռազմական լուծում, գնացեք, քաղաքական լուծում տվեք այս հարցին»։ Այլ բան չեն ասում: Սրանից դեռ 4000 տարի առաջ Սուն Ցզին էր գրում․ «Այն զորավարը, որը պատերազմի վնասը մինչև վերջ չի ընկալում, պատերազմի օգուտն էլ չի կարող ընկալել»։ Իսկ պարոն Իլհամ Ալիևը, երբ իր երկիրը շրջանը շրջանի հետևից կորցնում էր իր իսկ սանձազերծած պատերազմում, Ստամբուլում զբաղված էր մեծ խաղադրույքներով, թղթախաղով, այն էլ պարտվում էր։ Եվ իր կոռումպացված հայրիկի օգնությանն էր դիմում այդ պարտքերը փակելու համար։ Հիմա նա կանգնում ու մեկ հայտարարում է՝ «Զանգեզուրն է մերը», մեկ՝ «Երևանն է մերը» մեկ՝ «Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է», մեկ իր պաշտպանության նախարարն է ընկնում բոնապարտիզմի նոպայի մեջ։ Այս ամենը ոչադեկվատության մի մեծ շլեյֆ է թողնում։ Մարդիկ են խոսում պատերազմից, որոնց քթներին վառոդի հոտը երբևէ չի կպել։ Իսկ թե կպնի՝ կարող է՝ տպավորված լինելուց կաթված ստանան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում