Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Փաշինյանի մոտեցումը շատ առողջ է, բայց դա չի բերի լուծման, քանի դեռ փոփոխություն չի եղել Բաքվում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրենին տված ծավալուն հարցազրույցի ընթացքում, ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական և մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ, անդրադարձել է նաև Արցախի հիմնահարցի շուրջ բանակցություններին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու առաջընթաց չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային պրոցեսում։ Հայաստանի ղեկավարը կրկնել է նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած իր հայտնի դիրքորոշումը, հայտարարությունը, որը նա հետագայում տարբեր առիթներով հնչեցրել էր եվրոպական բարձր ամբիոններից, մասնավորապես Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսին, և Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում։

Այն ժամանակ Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կամ կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ հետո արձանագրել էր, որ, ցավոք, ադրբեջանական կողմը մինչ օրս որևէ կերպ չի արձագանքել իր հայտնած դիրքորոշմանը, նմանատիպ հայտարարություն չի հնչել Ադրբեջանի նախագահի կողմից։ Իսկ «Ազատության» հետ հարցազրույցում շարունակելով իր այս միտքը՝ վարչապետ Փաշինյանը բացատրել է, թե ինչու առաջընթաց չկա բանակցություններում. «որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել 100 տոկոսով նույն նախադասությունը»։

«Որպեսզի առաջընթաց լինի, նա էլ պետք է ասի՝ Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի, իր տեսակետից, առաջինը թող ասի՝ Ադրբեջանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար: Քանի դեռ այս նախադասությունը այն կողմից չի հնչել, դա նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն։ Հետևաբար, որևէ մեկը մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի համար, և ընդունելի չլինե՞լ Հայաստանի ժողովրդի համար։ Եթե որևէ մեկը էդպիսի բան մտածում է՝ նա ո՛չ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ո՛չ էլ Հայաստանի ժողովրդին է ճանաչում և, ընդհանրապես, ո՛չ էլ հայ ժողովրդին է ճանաչում»,- ասել է Փաշինյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը։

– Պարոն Չետերյան, համաձա՞յն եք, որ հենց այս՝ Փաշինյանի նշած պատճառով չկա առաջընթաց ղարաբաղյան բանակցություններում։ Նա ճի՞շտ է նկարագրում ընդհանուր պրոցեսը վերջին մեկ տարվա կտրվածքով և ընդհանրապես։

– Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Փաշինյանի մոտեցումը նոր՝ ավելի դեմոկրատական խորություն է մտցնում Ղարաբաղի հարցի լուծման գործընթացի մեջ։ Փաշինյանի կողմից նման մոտեցում արտահայտելը հասկանալի է, քանի որ նա ժողովրդական, հեղափոխական ալիքի վրա է եկել իշխանության, բայց նման մոտեցումը ընդհանրապես հասկանալի չէ Ալիևի պես ղեկավարին, որին ոչ միայն հայ ժողովուրդը, այլև նույնիսկ ադրբեջանցի ժողովուրդը չի ընդունում։ Ալիևն ինքը իր ժողովրդի հոգսերով, մտահոգությամբ, կարծիքով տարված չէ։ Ընդհակառակը, նա իր ժողովրդին է պարտադրում իր և իր ընտանիքի կամքը։ Այնպես որ՝ Փաշինյանի մոտեցումը կարող է շատ առողջ մոտեցում լինել, բայց դա չի բերի լուծման այնքան ժամանակ, քանի դեռ ոչ դեմոկրատական ուժեր են իշխում Բաքվում։

– Իսկ ինչպե՞ս կարելի է թարգմանել Փաշինյանի հայտնած այս դիրքորոշումը, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։ Այսինքն՝ նկատի ունի, որ հիմնախնդիրը պիտի լուծվի փոխզիջումային տարբերակո՞վ։

– Ես իր այդ արտահայտության մեջ մեկ ուրիշ բան եմ տեսնում։ Իհարկե, որևէ փոխհամաձայնություն պետք է փոխզիջումային լինի, բայց մինչև հիմա, վերջին 20 տարիների ընթացքում, շատ սահմանափակ խմբով մարդիկ են առնչվել դիվանագիտական փակ գործընթացին։ Խոսքը հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, նախագահների և/կամ վարչապետների ու մի քանի դիվանագետների մասին է։ Այսինքն՝ Փաշինյանը փորձում է թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական հանրային կարծիքը ևս այդ գործընթացի մեջ հաշվի առնել։ Ոչ միայն այնտեղ կա փոխզիջման տվյալը, այլ նաև կա դարձյալ հանրային կարծիքի տվյալը, որը շատ կարևոր է։ Առանց հանրային կարծիքների մասնակցության՝ Ղարաբաղի պես շա՜տ բարդ և ինքնության կպչող հարցը չի կարող լուծվել։

– Փաշինյանն ասում է, որ Բաքուն մինչ օրս չի արձագանքել իր հայտնած այս դիրքորոշմանը՝ թե համաձա՞յն է արդյոք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը հենց այս սկզբունքի, մոտեցման վրա պիտի հանգուցալուծվի։ Պե՞տք է արդյոք ակնկալենք արձագանք Բաքվի կողմից։

– Ակնհայտ է, որ այսօր Բաքուն և Երևանը նույն լեզվով չեն բանակցում. Երևանում կա նոր կառավարություն, նոր խանդավառություն դեպի բարեփոխումներ, երկրի զարգացում, իսկ Բաքվի իշխանությունները երևի հույս ունեին, որ Փաշինյանի պես ղեկավարն ավելի մեղմ կեցվածք կընդունի Ղարաբաղի հարցում և զիջումների կգնա։ Բայց Բաքվի իշխանությունները մտահոգ չեն ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի հանրային կարծիքով։

– Այսպիսով, այս պահի դրությամբ ինչպե՞ս կարող ենք գնահատել բանակցային գործընթացը։ Այսօր Փաշինյանն արձանագրում է, որ առաջընթաց չկա բանակցություններում նշված պատճառով։ Այնուամենայնիվ, հակամարտության խաղաղ կարգավորման առաջմղման հեռանկարներ կա՞ն։

– Ոչ, իհարկե չկան։ Վերջին անգամ երբ Երևանում հանդիպեցինք, ես դարձյալ ասացի, որ չեմ սպասում, թե այսօր Լեռնային Ղարաբաղի հարցում կարող է որևէ լուրջ փոփոխություն տեղի ունենալ։ Երբ նայում ենք Հայաստան-Ադրբեջան ուժերի հավասարակշռությանը և ընդհանուր տարածաշրջանային իրավիճակին, տեսնում ենք, որ չկա որևէ նշույլ, որի վրա հիմնվելով՝ կարող ենք հույս ունենալ, որ նման բարդ հարցը կարող ենք լուծել այսօր։ Միակ փոփոխությունը որ եղավ, Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունն էր։ Իմ կարծիքով՝ ամենադրական երևույթը, որ կարող ենք ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, այն է, որ պահպանվի հավասարակշռությունը, թուլացվի լարվածությունը առաջնագծում և ոչ ավելին։ Ավելին ակնկալելն, ըստ իս, իրատեսական չէ։

– Նախորդ ամիս՝ հունիսի 20-ին, եթե տեղյակ եք, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, և այս հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե համանախագահները որոշ առաջարկներ են արել երկու կողմերին քննարկման համար։ Մասնավորապես՝ առաջարկել են քննարկել «զորքերի դուրսբերումը» և «խաղաղապահների տեղակայումը»։ Ի՞նչ եք կարծում, համանախագահները նման առաջարկ արե՞լ են, թե՞ Մամեդյարովը հերթական ապատեղեկատվությունն է տարածում։

– Եթե նայենք ամբողջ տարածաշրջանի իրավիճակին՝ անցյալ ամիս շատ մոտ էինք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև պատերազմին։ Բացի դրանից՝ Ռուսաստանը մխրճված է սիրիական ճգնաժամի մեջ, Թուրքիան դարձյալ ունի մի շարք լուրջ խնդիրներ։ Այնպես որ՝ չեմ կարծում, թե որևէ մեծ ուժ այս իրավիճակում պատրաստակամություն կունենա զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Լեռնային Ղարաբաղի հարցն այսօր կենսական հարց չէ միջազգային դիվանագիտության համար։ Մի քանի տարի առաջ, ավելի ճիշտ՝ 2016 թ. ապրիլին, հայտնի իրադարձությունների պատճառով այս հիմնախնդիրը կրկին առաջնային պլան մղվեց, բայց այսօր կրկին առաջնահերթություն չէ գերտերությունների արտաքին քաղաքական օրակարգերում։ Իսկ եթե ամբողջ տարածաշրջանին նայենք՝ այնտեղ կան մի շարք այլ հարցեր, որոնց շուրջ շատ մեծ լարվածություն կա։ Կարող է՝ երկրորդական շարքի դիվանագետները փորձում են աշխուժություն ցույց տալ Արցախի հարցում, բայց ոչ ավելին։ Լուրջ ուժերը, որոնք կարող են ազդել հիմնախնդրի կարգավորման վրա, այսօր չունեն ո՛չ դիվանագիտական, ո՛չ ռազմական, ո՛չ էլ այլ ռեսուրսներ, որ աշխատեն Ղարաբաղի ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում