«Ռոսկոսմոս»-ը ներկայացրել է «Սոյուզ ՄՍ-29» առաջիկա առաքելության տարբերանշանի յուրաքանչյուր խորհրդանիշի նշանակությունը՝ ընդգծելով դրանց գաղափարական և խորհրդանշական իմաստը։ Էմբլեմայի կենտրոնական կերպարը վագրն է՝ ցատկի պահին, որը խորհրդանշում է խիզախություն, ուժ և նոր հորիզոնների հասնելու ձգտում։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ գիշատիչը մարմնավորում է նաև վճռականություն և մարդկության ցանկությունը՝ դուրս գալ Երկրի սահմաններից։
«Սոյուզ» տիեզերանավը և Միջազգային տիեզերակայանը խորհրդանշում են հուսալիություն, փորձ և միջազգային համագործակցություն։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դրոշները ընդգծում են համատեղ աշխատանքը, որի շրջանակում առաքելության անձնակազմում ընդգրկված են Պյոտր Դուբրով-ը, Աննա Կիկինան և Անիլ Մենոնը։
Էմբլեմայի մյուս տարրերը նույնպես ունեն խորհրդանշական իմաստ․ սաբելը, չորս տերևանի երեքնուկը և արևելյան զարդանախշերը ներկայացնում են կապը հայրենիքի և ընտանիքի հետ։ Լուսինը խորհրդանշում է մարդկության հաջորդ քայլը տիեզերքի ուսումնասիրության մեջ։









































