Thursday, 28 03 2024
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին

Փաշինյանը հավասարության նշան դրեց․ եթե դու ասում ես՝ «իմն է, ու վե՛րջ», մենք էլ ասում ենք՝ մերն է, ու վե՛րջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած իր հայտնի խոսքերը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Փաշինյանն ասել է, որ եթե Ադրբեջանը Արցախի հարցում կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ապա մենք էլ կասենք՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։

Վերադարձ ակունքների՞ն

Նախորդ ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի՝ Ստեփանակերտում մեկնարկող Համահայկական 7-րդ խաղերի բացման առիթով ունեցած ելույթը, որն, ընդհանուր առմամբ, այդ միջոցառման հոգուն համահունչ, խարսխված էր համահայկական հեղափոխության և ազգային միասնության ամրապնդման գաղափարների վրա, լայն արձագանք ստացավ թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ պատճառը ոչ միայն Փաշինյանի ներկայացրած հավակնոտ ռազմավարական նպատակադրումներն էին ու համահայկական օրակարգի իր տեսլականը, հնչեցրած այլ ուշագրավ մտքեր, այլև այս համատեքստում Արցախի կարևորության գնահատումը՝ որպես մեր հայրենիքի անքակտելի մասի, և այն, որ վարչապետն իր ելույթով, ըստ էության, վերադարձավ 1988-ի Արցախյան համաժողովրդական շարժման սկզբնական գաղափարներին ու կարգախոսներին՝ միացում և վերամիավորում։

«Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»,- շեշտել էր Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը քննարկել ենք տարբեր փորձագետների հետ՝ փորձելով հասկանալ, թե սրանք պարզապես «ներքին լսարանի» համար ասված գեղեցիկ խոսքե՞ր են, թե՞ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունը կարող է ազդել պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա Արցախի հարցի շուրջ բանակցություններում կամ, այլ խոսքերով՝ արտացոլում է ներկայիս կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, դիրքորոշումը այս հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Որովհետև մի բան է, երբ ասում ես, թե «ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում ՀՀ ընտրություններին և ինձ չեն ընտրել որպես վարչապետ», և մեկ այլ բան է, երբ նման հայտարարություն ես անում՝ հիշեցնելով «Միացումը», Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, որը հետագա տարիներին մոռացության մատնվեց, քանի որ Արցախը հռչակվեց անկախ պետություն, և շեշտը սկսեց դրվել Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելու քաղաքականության վրա։

Փաշինյանի վարչակազմի դիրքորոշման հստակեցումը

Վարչապետ Փաշինյանի դիրքորոշման աստիճանական այս կոշտացումը, արմատականացումը ֆիքսելը իրականում շատ կարևոր է, քանի որ Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում, երբ ակտիվ շփումներ էին լինում իր և Ադրբեջանի նախագահի միջև, ինչպես երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ կոչ էին անում «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության», այս ֆոնին, այս մթնոլորտում Երևանից և Բաքվից իրար անհամարժեք հայտարարություններ էին հնչում։ Ադրբեջանական կողմը արտաքնապես ցույց էր տալիս, թե լավատեսական ակնկալիքներ ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, բայց խորքային իմաստով շարունակում էր պնդել իր առավելապաշտական դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» շրջանակներում, այսինքն՝ Բաքուն առաջվա պես չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախորդ տարվա վերջին հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց» Ադրբեջանի սահմանների շրջանակներում։ Այս պայմաններում ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակելը, հատկապես արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի մի քանի երկարատև ու փակ հանդիպումները լուրջ մտավախությունների և անգամ դավադրության տարբեր վարկածների շրջանառման տեղիք էին տալիս։

Շուտով, սակայն, Երևանի և Բաքվի այս հանկարծահաս ջերմացման փուլը մոտեցավ իր ավարտին։ Դավոսում Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հերթական ոչ պաշտոնական զրույց-հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը սկսեցին ավելի հստակ խոսել բանակցային գործընթացում հայկական կողմի առաջնահերթ հարցերի մասին։ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ բանակցային պրոցեսում Հայաստանի համար ամենաառաջնային հարցերը շարունակում են մնալ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերահաստատելով բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, նաև անդրադարձավ հիմնախնդրի բուն կարգավորման հարցին՝ ասելով, որ, այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից, և եթե Ադրբեջանը չի փոխում իր հայտնի մոտեցումները, ուրեմն հայկական կողմն էլ տրամաբանական չի համարում խոսել որևէ փոխզիջման մասին։

Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետը մասնավորապես ասել է․ «Ինչո՞ւ են բոլորը մեզ հարցնում՝ մենք պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք։ Իսկ ինչո՞ւ որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ես մի քանի անգամ Ազգային ժողովի ամբիոնից և հրապարակային ասել եմ՝ մենք այդ հարցին՝ փոխզիջումների պատրա՞ստ ենք, թե՞ ոչ, չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին»։

Երևանի կոչը մնաց անպատասխան

Միևնույն ժամանակ Փաշինյանը փորձում էր չկորցնել դիվանագիտական ճկունությունը՝ տարբեր առիթներով, մասնավորապես Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսին, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանըhttps://www.1in.am/2519819.html վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»: Եվ հետո արձանագրել էր, որ, ցավոք, ադրբեջանական կողմը մինչ օրս որևէ կերպ չի արձագանքել իր հայտնած դիրքորոշմանը, նմանատիպ հայտարարություն չի հնչել Ադրբեջանի նախագահի կողմից։

Հուլիսին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում վարչապետը նաև ավելացրել էր, որ քանի դեռ իր նշած նախադասությունը չի հնչել նաև Ադրբեջանի կողմից, բանակցությունները արդյունավետ չեն կարող լինել։ Ու եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի համար և ընդունելի չլինել մեզ համար, ապա նա հայ ժողովրդի չի ճանաչում։

Հենց այս համատեքստում պիտի դիտարկվեն ու գնահատվեն Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում և վերջին մեկնաբանությունները Վանաձորի ասուլիսի ընթացքում։ Փաշինյանը լրագրողների զրույցում ասել է, որ օգոստոսի 5-ի իր հայտարարությունը բուռն քննարկումների առիթ տվեց, բայց դրան նախորդել էր մարտի 12-ին կրկին Ստեփանակերտում իր կողմից արված հայտարարությունը, որում ինքն անդրադարձել էր դրանից մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը և ասել, որ հակամարտության կարգավորման 3 սկզբունքներն ու 6 տարրերը, որոնց հղում էին անում համանախագահները, պարզաբանումների կարիք ունեն։

Արցախի ապագայի մասին խոսելն առայժմ վաղաժամ է

Փորձագետները, սակայն, դեռ չեն շտապում եզրակացություններ անել Փաշինյանի այս հայտարարություններից։

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ հայկական կողմի դիրքորոշումը այս պահին կարելի է հստակեցված համարել՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում անցումային պրոցեսներ են ընթանում, և իշխանության փոփոխության խնդիր կա։

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ այսօր Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների միջև որոշ խնդիրներ կան, հարաբերությունները, այսպես ասենք, իդեալական չեն։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման մասին խոսելը, լինի Ղարաբաղը Հայաստանի կազմում, թե որպես անկախ պետություն, առայժմ վաղ է։ Բայց այն, որ Բաքվի դիրքորոշման կոշտացման դեպքում Երևանի դիրքորոշումը նույնպես կարող է և պետք է կոշտանա, նորմալ է և միանգամայն հասկանալի»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց ռուս փորձագետը՝ ավելացնելով, որ Փաշինյանը վերջապես ադեկվատ պատասխան է տվել ադրբեջանական կողմի առավելապաշտական հայտարարություններին։

Բանակցությունների ձախողման մեղավորը հայկական կողմը չէ

Հայաստանցի քաղաքագետ Էդվարդ Անտինյանը ևս նորմալ է համարում Փաշինյանի նման արձագանքը՝ ասելով, որ եթե այս հայտարարություններից հետո խոսք գնա բանակցությունների ձախողման մասին, ապա դրա մեղավորը հաստատ հայկական կողմը չէ, քանի որ Ադրբեջանն է, որ ոչ մի կերպ ընդառաջ չի գնում հայկական կողմի՝ երկխոսության կոչերին և առաջարկներին։

«Հայկական կողմն ասում է՝ եթե դու համարում ես, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, և հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության տիրույթում է դիտարկվում, այլ ոչ թե ինքնորոշման իրավունքի շրջանակներում, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք բանակցությունները շարունակում։ Այդ դեպքում եկեք հավասարության նշան դնենք ու ասենք, որ եթե դու ասում ես՝ «իմն է, ու վե՛րջ», մենք էլ ասում ենք՝ մերն է, ու վե՛րջ։ Եթե ուզում ես՝ արի բանակցենք, չես ուզում՝ չբանակցենք»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը։

Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել

Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ այս պայմաններում հիմնախնդրի փոխզիջումային լուծումը իրատեսական չէ, որովհետև կողմերից որևէ մեկը չի ցանկանում որևէ զիջում անել․ «Ի սկզբանե Հայաստանը ստացել է առավելագույնը դե ֆակտո, բայց չի կարողանում դա ամրագրել դե յուրե։ Ադրբեջանն էլ այնքան է կորցրել, որ ինչ էլ զիջի՝ ինքը համարում է կորցրած։

Այսինքն՝ նա ցանկանում է ամբողջը հետ բերել, մենք ցանկանում ենք ամբողջը պահել։ Ցանկացած փոխզիջման դեպքում ո՛չ Հայաստանի ժողովուրդը, ո՛չ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չեն խաղաղության, ինչքան էլ երկու կողմերին էլ բազմիցս հորդորել են։ Նույն հաջողությամբ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է նույնիսկ կոչով դիմել Ադրբեջանի ժողովրդին։ Այսինքն՝ շահերն ու լուծման ճանապարհները տրամագծորեն տարբեր են։ Ոչ ոք չի ցանկանում զիջել թեկուզ մեկ միլիմետր։ Իսկ թե խոսքն այն մասին է, որ Փաշինյանից առաջ բանակցություններ են եղել և սեղանին ինչ-որ փաստաթղթեր են դրված, ապա Ադրբեջանը ընդունո՞ւմ է դա որպես հիմք։ Ո՛չ, չի ընդունում։ Եթե որպես հիմք ընդուներ՝ չէր ասի՝ «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է, եկեք խոսենք»։ Այսինքն՝ այնպես չէ, որ միայն Հայաստանն է միակողմանի հրաժարվում բանակցություններից։ Ի սկզբանե մեր մտավախությունը այն էր, որ Հայաստանի իշխանությունները նոր իրավիճակում չդրսևորեն դեստրուկտիվ վարքագիծ, որը պատրվակ կդառնա Ադրբեջանի համար գնալու լայնածավալ հարձակման, քանի որ նա գիտի՝ կարճաժամկետ պատերազմն այլևս արդյունավետ չէ։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է գնալ այդ արկածախնդրությանը և չպատժվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր նոր կառավարությունը դեռ կանխատեսելի չէ միջազգային հանրության համար։

Բայց առիթ եղել է ասելու, որ Ադրբեջանը միատարր պետություն չէ և պատերազմի դեպքում կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, որից ինքը շատ ավելի մեծ անհանգստություն ունի։ Այսպիսով, մի շարք գործոններ հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ այդքան էլ միանշանակ չէ այն կարծիքը, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին։ Պարզապես մեր անհանգստությունը միշտ եղել է այն, որ Հայաստանում վարեն հետևողական քաղաքականություն և կարողանան ցույց տալ, որ դեստրուկտիվ քաղաքականություն վարում է Ադրբեջանը։ Իսկ եթե նա նման քաղաքականություն վարի՝ իր կոշտացմանը մենք ադեկվատ կոշտություն կապահովենք։ Բայց նաև միջազգային հանրությունը պիտի տեսնի, որ բանակցությունների ձախողման մեղավորությունը Ադրբեջանինն է, ոչ թե հայկական կողմինը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում