Շուրջ 1 միլիոն չիլիցիներ բողոքի ակցիային են դուրս եկել Սանտյագոյի կենտրոնում՝ կառավարության քաղաքականության և փողոցներում զինվորականների ներկայության հետ անհամաձայնություն հայտնելու համար։ Ցուցարարների այդպիսի թիվ է նշել Սանտյագոյի քաղաքապետ Կարլա Ռուբիլար Բարաոնան։
«Չիլիում այսօր պատմական օր է։ Մայրաքաղաքում խաղաղ հանրահավաք է՝ 1 մլն մարդու մասնակցությամբ»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

Ցուցարարները հավաքվել են Բակեդանո հրապարակում, որը մայրաքաղաքի կենտրոնական մասում է։
Բողոքի ակցիան խաղաղ է անցնում, սակայն Bio-Bio ռադիոկայանի տվյալներով՝ ցուցարարների խումբը փորձել է այրել հրապարակում գտնվող մետրոյի կայարանի մուտքը։ Դրան միջամտել են իրավապահները։
https://twitter.com/KarlaEnAccion/status/1187842485315354624?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1187842485315354624&ref_url=https%3A%2F%2Fkorrespondent.net%2Fworld%2F4153581-okolo-myllyona-chelovek-vyshly-na-mytynh-v-santiaho








































