Նիհարած Ադելը հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում՝ ռեփեր Դրեյքի ծննդյան օրվան նվիրված երեկույթի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը:
Ադելի արտաքին տեսքի փոփոխությունները սկսվել են այս տարվա ապրիլին ամուսնուց՝ Սայմոն Կոնեսկիից բաժանվելուց հետո: Այդ ժամանակ երգչուհին հայտարարել էր, որ վայելելու է կյանքը: Նա սկսել է ակտիվորեն զբաղվել պիլատեսով հատուկ մարզասարքի վրա, և արդեն մի քանի ամիս անց իր արտաքին տեսքով տպավորել է երկրպագուներին:

Ընկերոջ՝ ռեփեր Դրեյքի ծննդյան օրը Ադելը հայտնվել է սև վելվետե զգեստով՝ ցուցադրելով իր նոր կազմվածքը:








































