ԱՄՆ-ում վարձույթ է մտել Քվենտին Տարատինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի նորացված տարբերակը՝ ավելի վաղ չհրապարակված չորս տեսարանով: Այդ մասին հայտնել է koamnewsnow.com.-ը:
«Լսարանը հսկայական աջակցություն ցուցաբերեց այդ ֆիլմին: Ուստի մենք անհամբերությամբ ենք սպասում, որ հանդիսականները «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը դիտեն այն տեսքով, որով այն պետք է ցուցադրվեր կինոթատրոններում՝ էլ ավելի մեծ թվով կադրերով 60-ական թվականների ոճով»,- պատմել է Ադրիան Սմիթը՝ Sony-ի ներքին վաճառքների տնօրենը:

Սկզբնապես «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմը պլանավորում էին թողարկել ավելի քան չորս ժամ տևողությամբ, բայց քանի որ դա չափազանց շատ էր վարձույթի համար, տեսարանների մի մասը հարկ եղավ կտրել, և դրա տևողությունը դարձավ երեք ժամից փոքր-ինչ պակաս: Այժմ հեղինակներն ավելացրել են մոտավորապես տասը րոպե: Գլխավոր դերերում՝ Լեոնարդո դի Կիպրիոյի, Բրեդ Փիթի և Մարգո Ռոբիի մասնակցությամբ Քվենտին Տարատինոյի իններորդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է մայիսի վերջին: Այսօրվա դրությամբ «Մի անգամ… Հոլիվուդում» կինոնկարը վարձույթում վաստակել է 357 մլն դոլար:











































