29-ամյա Ուիթնի Զելիգը շրջել է Նյու Յորքի փողոցներով՝ իր կրծքին թաքնված տեսախցիկով և տեսանկարել է բոլոր նրանց, ովքեր ուշադրություն էին դարձնում իրեն: Տեսանյութը հասանելի է YouTube-ում: Փորձի մասին գրել են ամերիկյան լրատվամիջոցները, մասնավորապես New York Post- ը:
Տեսագրության մեջ երևում է, որ կնոջը ուշադրություն են դարձնում ոչ միայն տղամարդիկ, նույնիսկ տարեց կանայք։ Այդ փաստը զարմացրել է կնոջը, նա չէր սպասում նման ուշադրության: Տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանք արձագանքում նրա արտաքին տեսքին մետրոյում, սրճարանում և քաղաքի գլխավոր հրապարակում` Times Square-ում:
Ըստ Զելիգի՝ տեսանյութը չի հրապարակվել որպես մարդկանց ամոթահար անելու փորձ, այլ որպեսզի կանայք հիշեն, որ պարբերաբար պետք է կրծքագեղձի քաղցկեղի համար հետազոտություն անցնեն: Տեսանյութում, որը նա տեսագրել է եղբոր և ընկերոջ հետ, ասվում է, որ «կանայք նույնպես չպետք է մոռանան ուշադրություն դարձնել իրենց կրծքին»:










































