Գիտնականները պնդում են, որ հակառակ տարածված կարծիքի, նեանդերթալցիները ուշադրություն են դարձրել իրենց երեխաներին և զբաղվել նրանց դաստիարակությամբ՝ ասվում է հոդվածում, որը հրապարակել է Oxford Journal of Archaeology-ն:
Հետազոտության առաջատար հեղինակի՝ հնագետ Փեննի Սփայքինսի խոսքով՝ համեմատելով տվյալները իրենք պարզել են, որ նեանդերթալցիների երեխաները չեն տառապել ծնողների ուշադրության պակասից:
Գիտնականի խոսքով՝ կան անվիճելի ապացույցներ, որ նեանդերթալցիները կարող էին հիվանդ երեխաներին հոգ տանել բավական երկար ժամանակ: Ավելին՝ ծնողները խաղում էին երեխաների հետ՝ նպաստելով նրանց սոցիալիզացման գործընթացին:








































