Պենտագոնը մեծ հեռահարության թնդանոթ Է մշակում, որը կկարողանա հարվածներ հասցնել մինչեւ հազար մղոն (1600 կիլոմետր) տարածության վրա: Ինչպես հոկտեմբերի 24-ին հայտնել Է The Washington Times թերթը, նոր հրանոթի փորձարկումները կսկսվեն մինչեւ 2023 թվականը:
Հրատարակության տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն այժմ հատուկ ուշադրություն են հատկացնում «աննախադեպ հեռահարությամբ» նման զենքի մշակմանը:
«Թնդանոթը, որը զինվորականները հույս ունեն փորձարկել մինչեւ 2023 թվականը, տեղավորվում Է աշխարհում հնարավոր հակամարտություններում հեռահար դիպուկ հրաձգության համակարգերի տեղակայման Պենտագոնի ջանքերի շրջանակում,-նշվում Է հոդվածում:-Տեխնոլոգիան առայժմ մշակման փուլում Է», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:










































