Եթե մենք ակնկալում ենք որակյալ ծառայություն բժիշկներից, եթե մենք ակնկալում ենք որակյալ կրթություն, ապա մասնագետները պետք է վճարվեն պատշաճ կերպով, որ կարողանան հոգալ իրենց գոնե նվազագույն սոցիալական պահանջները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձի կրկնապատկմանը:
Պատգամավորի խոսքով՝ եթե մեր պատգամավորները պատշաճ կերպով չվճարվեն, նախարարները ստիպված լինեն, օրինակ, երեկոյան մտածելու իրենք հիփոթեքը մարելու մասին, այդ նախարարը չի կարող լինել արդյունավետ նախարար: