Tesla ամերիկյան ընկերությունը 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շահույթ Է արձանագրել 342 մլն դոլարի չափով: Այդ մասին վկայում Է ընկերության կորպորատիվ հաշվետվությունը, որը հոկտեմբերի 23-ին հրապարակվել Է նրա կայքում:
CNN հեռուստաընկերությունն ընդգծում Է, որ նման հաջողությունն անակնկալ Է դարձել ֆինանսական վերլուծաբանների համար: Այսպես, նրա տեղեկատվությամբ՝ մասնագետները ձեռնարկատեր Իլոն Մասքի հիմնած ընկերության համար եռամսյակային կորուստներ Էին կանխատեսում 257 մլն դոլարի չափով: Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Tesla-ի ընդհանուր հասույթը երրորդ եռամսյակում կազմել Է 6,3 մլրդ դոլար: Նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը 5,2 մլրդ դոլար Էր։











































