Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ո՞րն է հարցի հրատապությունը: Գործադիրում եղե՞լ է քննարկում՝ ռազմական դրության հետ կապված մոտակա հեռանկարում մտավախության առթիվ: Մենք ունե՞նք վտանգ, որ վաղը-մյուս օրը երկրում կարող է հայտարարվել ռազմական դրություն, պատերազմական իրավիճակ»,- առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Փոխնախարարի խոսքով՝ ռազմական ագրեսիայի վտանգ ցանկացած պահի կարող է լինել. «Մենք ուզում ենք կարգավորել առողջապահական ոլորտը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































