Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսի կարծիքով` Էդեն Ազարը պետք է հեռանա «Չելսի»-ից` ՊՍԺ տեղափոխության նպատակով: Մասնագետը նշել է, որ Ազարը պետք է նոր մարտահրավերներ ընդունի` այդ իսկ պատճառով տեղափոխվելով Փարիզ:
«Այժմ Էդենը հնարավորություն ունի դիտարկելու իր որակավորումը բարձարցնելու տարբերակը: Եթե նա ցանկանում է ապագայում մեծագույն ֆուտբոլիստ դառնալ, ապա պետք է գնա այդ քայլին:
Այժմ ամենակարևորը նոր մարտահրավեր ընդունելն է: Ազարն ու Իբրահիմովիչը երկու տարբեր ֆուտբոլիստներ են, ովքեր հիանալի լրացնում են միմյանց»,- French TV-ն մեջբերում է Վիլմոտսի խոսքերը:








































