Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հայաստանը եթե չասենք անխելք, ապա «խելոք չվարվող պետություն է» (տեսագրություն)

Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 3-ին, Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:  Սերժ Սարգսյանն ընդունել էր այն, և մոտ մեկ շաբաթ շարունակ քննարկվում է հնարավոր վարչապետի թեկնածությունը: Փորձագետները վարչապետի հրաժարականի տարբեր պատճառներ են վկայաբերում՝ արտաքին, ներքին, և, բնականաբար, բոլոր կարծիքներն էլ ունեն գոյության իրավունք:

Երեկ հետաքրքրական զարգացումներ են տեղի ունեցել: Ոչ իշխանական ուժերը՝ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանի մոտ քննարկումների էին մասնակցում, և, ամենայն հավանականությամբ, նոր ձևավորվելիք կառավարության կազմում իրենց մասնակցության հնարավորությունն էր քննարկվում, նաև նոր վարչապետի անձը պետք է քննարկվեր, համաձայնեցվեր քաղաքական այս ուժերի հետ:

«Առաջին լրատվական»ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում մեկ շաբաթ առաջ սկսված գործընթացների տրամաբանությունը: Որքանո՞վ  կարող էր հատկապես քառյակի՝ ոչ իշխանական 4 ուժերի ներքին պահանջը  այդքան ուժգին լինել, որ ստիպեր Սերժ Սարգսյանին գնալ այսպիսի ռադիկալ որոշման՝ փոխելու իր թիմի ամենակարևոր սյուներից մեկին՝ վարչապետին, և որքանո՞վ կարող էր արտաքին ազդեցությունն այնքան ուժգին լինել, որ  Սերժ Սարգսյանին ստիպեր այսպիսի որոշում կայացնել:

– Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել: Համոզված չեմ, որ Հայաստանի ներքին քաղաքականության հետաքրքրությունների մակարդակն այնքան բարձր է, որ հետաքրքրի արտաքին գործոններին, գլխավոր խաղացողներին, և չեմ կարծում, որ Հայաստանն այնքան մեծ է, որ բոլորն ուշադիր հետևում են, թե դրա ներսում ինչ է կատարվում: Միգուցե ինչ-որ չափով Ռուսաստանին հետաքրքիր է, բայց, այնուամենայնիվ, քանի որ նախկին կառավարությունն էլ հայտնեց, որ գնում է և համաձայն է գնալ Մաքսային միություն, ես չեմ կարծում, որ վարչապետի փոփոխությունը կապված է արտաքին գործոնների հետ: Տարբեր գործոններ կարող են ազդել, բայց դա, ըստ իս, արտաքին գործոնը չէ: Ուրիշ բան, եթե Տիգրան Սարգսյանը հետևողական լիներ ու չհամաձայներ Մաքսային միություն գնալ, սեպտեմբերի 3-ի որոշումից հետո դիմադրեր, այդ դեպքում ես այստեղ արտաքին գործոնը կմիացնեի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում