Tuesday, 30 06 2026
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ

Բողոք Ռուսաստանի նախագահ Մեդվեդևին

2011 թվի հուլիսի 13-ին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին 151 զինծառայողների անունից մամլո ասուլիս տվեցին մի քանի հոգի, որտեղ նրանք լրագրողներին ներկայացրին իրենց բնակարանային ապահովման հարցերով հանդիպած դժվարությունների մասին ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևին հղած իրենց հերթական դիմումը: Այն ներկայացվում է ստորև:

Ռուսական զորամասի նախկին զինծառայողների բողոքը
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին

(ոչ պաշտոնական թարգմանություն)

20 մայիսի, 2011

Մեծարգո պարոն նախագահ,

Մենք ՌԴ քաղաքացիներ ենք, ՀՀ-ում տեղկայված 102 Ռազմական բազայի նախկին պայմանագրային զինծառայողներ, ովքեր սպասում են ԲՊՍ (բնակարանային պետական սերտիֆիկատի) ստացմանը:

2011 թ. ապրիլից մենք բազմիցս դիմումներ ենք հղել ՌԴ Նախագահին, Կառավարության ղեկավարին, ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին, ՌԴ տարածքային զարգացման նախարարին, պաշտպանության նախարարին, փոխնախարարին, մեր խնդիրների մասին, և ունենք հավասատագրեր, որ մեր նամակները հասել են հասցեատերերին: Մենք դիմումներ ենք ուղղել բոլոր հնարավոր գերատեսչություններին, որոնք իրավասու են այս հարցի լուծման համար, բայց մինչ այսօր չենք ստացել ոչ մի պատասխան բարձրացված խնդրի վերաբերյալ:

Մեր նամակները չգիտենք ինչու չեն հասնում անձամբ ՌԴ նախագահին, այլ աշխատակազմի ուղղորդմամբ այն հասցեագրվում է ՊՆ՝ հարցը վերանայելու համար:

2005-2010 թթ. մենք, մեր ընտանիքի անդամները, անկախ քաղաքացիությունից, ըստ գործող կարգի ճանաչվել ենք բնակարանի կարիք ունեցողներ և փաստագրվել ենք ԲՊՍ-ի համար ՌԴ տարածքում: 102-րդ ՌԲ հրամանատարությունը խոստացավ մեզ 3-4 ամսվա ընթացքում հատկացնել մեզ ԲՊՍ-ն, հավատալով հրամանատարության խոստումներին մեզանից մեծ մասը համաձայնեց զորացրվել ՌԴ ԶՈՒ և դուրս գրվեց ԶՄ անձնակազմի ՌԴ տարածքում բնակարանների հատկացումների հերթացուցակից: Մենք բոլորս հանդիսանում ենք ԲՊՍ հերթագրվածներ և արդեն 2 տարի չենք կարող ստանալ օրենքով մեզ հասանելիք սերտիֆիկատները: Իմիջայլոց, ԲՊՍ տրամադրվում են պայմանագրայինզինծառայողներին՝ վեջիններիս զորացրման դեպքում մեկ տարվա ընթացքում:

Մենք, պահեստային սպաներ, ենթասպաներ, սերժանտներ ու զինվորներ ենք, ովքեր հաշվառված են միասնական էլեկտրոնային հերթացուցակում, (Զինծառայողների միասնական Ռեեստրում) մեզ հետ բնակվող ընտանիքի անդամների հետ միասին, անկախ քաղաքացիությունից: Ուզում ենք հրավիրել ձեր ուշադրությունը այն փաստին, որ մենք վաղուց հաշվառված ենք ԲՊՍ ստանալու համար, մեր տվյալները գրանցված են, և մինչև 2010 թ. վերջ բոլոր հերթագրվածները ըստ հերթացուցակի առանց խնդիրների ստացել են իրենց սերտիֆիկատները:

Ծանոթանալով 2011թ. ապրիլի 1-ի, HP 32/521 ՌԴ Տարածքային զարգացման նախարարության 102 ՌԲ-ին հղված հեռագրի բովանդակությանը, մենք դիմել ենք 102 ՌԲ հրամանատարությանը, ՌԴ ՀՀ-ում հյուպատոսությանը, մեր խնդրի առնչությամբ, սակայն նրանք չկարողացան լուծում գտնել:

Ըստ ՌԴ Կառավարության Ն 153, 21 մարտի 2006թ, որոշման ԲՊՍ հատկացվում է համաձայն հերթագրվածի ընտանիքի անդամների թվի: Ընտանիքի անդամներ համարվում են մշտական համատեղ բնակվողները՝ կինը/ամուսինը, երեխաները, ծնողները, մյուս հարազատները՝ խնամքի տակ գտնվող, անգործունակ, համատեղ բնակվող, հաշվառվում են ծրագրում, եթե կա դատարանի որոշում այն մասին, որ նրանք համարվում են ընտանիքի անդամներ:

Ինչպես երևում է ներկայացված նորմից, որևէ կետ կամ հղում չկա ընտանիքի անդամների պարտադիր ՌԴ քաղաքացիության մասին: Նույն հետևությունը կարելի է անել նաև այն պարտադիր փաստաթղթերի ցանկից, որոնք պետք է ներկայացվի ծրագրի մասնակցի կողմից ԲՊՍ ստանալու համար: Այսպիսով արգելող նորմի բացակայության հետևանքով զինծառայողը իրավունք ունի ձեռք բերել ԲՊՍ ընտանիքի այն անդամների համար ևս, ովքեր օտարերկրացիներ են: Մեզանից շատերը մեծ ցանկություն ունեին ստանալ ՌԴ քաղաքացիություն իրենց ընտանիքի բոլոր անդամների համար, սակայն դա հնարավոր չէր իրականացնել, քանի որ գործում է «ՌԴ քաղաքացիության մասին օրենքը», հոդված 13 և14, ընդունված 2002թ. 31 մայիսի, Ն62-ԴՕ, որտեղ նշվում է, որ ՌԴ քաղաքացի կարող են լինել նրանք, ովքեր մշտապես բնակվում են ՌԴ տարածքում: Այս խնդրով ևս բազմիցս դիմել ենք ՌԴ դեսպանատուն, ՌԴ հյուպատոսություն, բայց բացառությամբ մեր անչափահաս երեխաների, ոչ մեկին քաղաքացիություն չի շնորհվել:

Մեր ընտանիքի անդամները, որոնք ՌԴ քաղաքացիներ չեն, առաջին հերթին մարդիկ են, ովքեր կարիք ունեն ոչ միայն ծառայողական բնակարանների՝ մեր ծառայության ընթացքում, այլ նաև մեր զորացրումից հետո՝ մշտական բնակարանների:

Ինչպես արդեն նշել ենք մինչև 2010 թ. վերջը մյուս ԲՊՍ հերթագրվածները, առանց խնդիրների իրականացրել են իրենց իրավունքը ԲՊՍ ծրագրում, ԲՊՍ ստանալով ընտանիքի բոլոր անդամների համար, անկախ քաղաքացիությունից:
Սակայն այսօր երբ Դուք, պարոն Նախագահ, կոչ եք անում բոլոր իրավասու նախարարություններին և գերատեսչություններին արդյունավետ լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների բնակարանով ապահովելու և մյուս բոլոր պետական պարտականություների կատարումը վերոհիշյալ խավի նկատմամբ, մինչդեռ որոշ պաշտոնյաններ դիրքի չարաշահմամբ փորձում են զրկել մեզ մեր բնակարանային իրավունքից և այսպես լուծել մեր բնակարանային հարցը:

Մեր բազմաթիվ դիմում-բողոքները Ձեզ մնում են առանց համապատասխան ուշադրության, չեն քննարկվում ըստ էության և Ձեր աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության կողմից վերահասցեագրվում է ՊՆ, որը չի ցանկանում ուշադրության արժանացնել մեր դիմումները:

Մեր ծառայության տարիներին մենք բոլորս ազնվորեն ու մեծ պատասխանատվությամբ կատարել ենք մեր պարտականությունները Հայրենիքի հանդեպ, համաձայն մեր պայմանագրերի: Մեր խմբում կան Աֆղանստանի, Չեչնիայի պատերազմական գործողությունների մասնակիցներ, ԶՈՒ վետերաններ, անձինք ովքեր բազմիցս պարգևատրվել են խիզախության, գերազանց ծառայության համար, անձինք, ովքեր վիրավորվել են պատերազմական գործողությունների ժամանակ: Հիմա եկել է ժամանակը, երբ պետք է պետությունը կատարի պարտականությունները մեր հանդեպ՝ տրամադրի ԲՊՍ: Հանդիսանալով պայմանագրային զինծառայողներ, ՌԴ քաղաքացիներ, մենք և մեր ընտանիքի անդամները օգտվել ենք բոլոր այն իրավունքներից և արտոնություններից, ինչ նախատեսված է եղել օրենքով ՌԴ զինծառայողների և նրանց ընտանիքների համար: Ինչպես նշվում է ՌԴ □Զինծառայողի կարգավիճակի մասին□ օրենքում (1998թ. 27 մայիսի Ն 76), օտարերկրացի զինծառայողների համար նախատեսվում է բնակարանների հատկացման այլ կարգ, և նրանք չեն կարող օգտվել այն արտոնություններից ինչ նախատեսված է այն զինծառայողների համար, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, նույնիսկ այն դեպքում, եթե նրանց ընտանիքների անդամները ՌԴ քաղաքացիներ են: Մեր ծառայության ընթացքում մեր ընտանիքի անդամները օգտվել են անվճար երթևեկելու իրավունքից, ծառայողական բնակարանից, դրամական հատկացումներից բնակարանի վարձակալման դեպքում և այլ բազմաթիվ արտոնություններից անկախ քաղաքացիությունից:

Եվ հանկարծ ԲՊՍ ստացման փաստագրումից 2 տարի անց, այն ժամանակ երբ մեր ընկերներց շատերը, ովքեր փաստագրվել են ավելի ուշ (իրենց և ընտանիքի անդամների համար, որոնք նույնպես ՌԴ քաղաքացիներ չեն) քան մենք արդեն ստացել են հասանելիք սերտիֆիկատները, մեզ մերժում են՝ տալով անհասկանալի ու անընդունելի բացատրություններ:

Օրինակ, ՌԴ ՊՆ փոխնախարար Տ.Շեվցովան պատասխանում է մեզ, որ 102 ՌԲ ստուգումների արդյունքում բացահայտվել են Միասնական ռեեստրում գրանցված զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիներ չեն, հետևաբար գործընթացը կասեցվել է, առանց հղում կատարելու որևէ նորմատիվ ակտի, հրահանգվում է որոշ պաշտոնյանների տանել բացատրական աշխատանքներ տվյալ զինծառայողների հետ:

Մենք բազմիցս հաստատել ենք մեր ցանկությունը մասնակցել ԲՊՍ ծրագրին: 2011թ մայիսի 3-ին 102 ՌԲ այցելեց ՊՆ Բնակարանային ապահովման դեպարտամենտի ներկայացուցիչ Վ.Ի.Զայեցը, հանդիպման ժամանակ մենք մեկ անգամ ևս հաստատեցինք մեր մասնակցությունը ԲՊՍ ծրագրին, և նա խոստացավ մեր պահանջները ներկայացնել ՌԴ ՊՆ: Բայց 2011 թվի հունիսի 16-ին նույն անձնավորությունը հեռախոսով մեզ հայտնեց, որ որոշում մեր խնդրի վերաբերյալ դեռևս չի կայացվել: Հավանաբար չիմանալով ՌԴ «Քաղաքացիության մասին» օրենքը, մեզ առաջարկեց անհապաղ ձևակերպել քաղաքացիություն մեր ընտանիքի մյուս անդամների համար, ինչը իրականանալի չէ մեր նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում:

Ստեղծվել է անելանելի մի վիճակ: Մի կողմից մենք, մեր ընտանիքների բոլոր անդամները անկախ քաղաքացիությունից հերթագրված ենք Միասնական Ռեեստրում ԲՊՍ ստանալու համար, մյուս կողմից ՌԴ քաղաքացիություն չունեցող մեր ընտանիքների անդամները խոչընդոտ են հանդիսանում մեր սերտիֆիկատները ստանալու համար: Հուսահատված մենք դիմել ենք Գյումրիում գտնվող ՌԴ Հյուպատոսություն, որտեղ մեզ պատասխանել են, որ նման իրավիճակում քաղաքացիություն ստանալու իրավունք կարող է տալ ՌԴ Նախագահը բացառության կարգով:

Հարգելի պարոն նախագահ, մեր ամբողջ խմբի կողմից խնդրում ենք Ձեզ թույլատրել ՀՀ քաղաքացիներին, Միասնական Ռեեստրում հերթագրվածների ընտանիքների անդամներին, շնորհել ՌԴ քաղաքացիություն՝ պարզեցված կարգով: Մեր կանայք ու չափահաս երեխաները մեզ հետ կիսել են բոլոր դժվարությունները մեր զինծառայության երկար տարիներին, անվերջ տեղափոխություններ նոր զորամասեր, երկար բացակայություններ և այլն:

Մենք չենք կարողացել մասնակցել հանրահավաքին, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2011թ մայիսի 22-ին և հնարավորություն չենք ունեցել հղելու մեր հարցերը Բնակարանային ապահովման դեպարտամենտի նոր ղեկավար Մ.Ա.Կոլիչեվին, ով հանդես է եկել զինծառայողների առաջ: 2011թ. մայիսին մենք նմանատիպ նամակով դիմեցինք Ձեզ մեր խնդրահարույց հարցով, և խնդրեցինք այն վերցնել Ձեր անձնական վերահսկողության տակ: Բայց ավաղ պատասխանի փոխարեն ստացանք նամակ հասարակության հետ կապերի դեպարտամենտի խորհրդատու Ա.Անտոնովայից, այն մասին, որ մեր դիմումը վերահասցեագրվել է ՌԴ ՊՆ, որպես իրավասու մարմնի:

Հարգելի պարոն նախագահ, առանց Ձեր անմիջական վերահսկողության այս հարցը չի կարող լուծվել: Ավելի քան 150 ընտանիք, 102 ՌԲ նախկին և ներկա զինծառայողներ ապրում են օտար պետության տարածքում չլուծված բնակարանային խնդրով: Շատերը գտնվում են խոր հուսահատության մեջ: Խնդրում ենք չթողնել մեր խնդիրը առանց համապատասխան ուշադրության, չթույլատրել մեր իրավունքների ոտնահարում և միջնորդել մեր խնդիրների շուտափույթ լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում