Նիկարագուայում հինգշաբթի օրը տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, ինչի հետևանքով փլուզվել է 139 տուն, տուժել է առնվազն 24 մարդ: Այս մասին հայտնել է տարերային աղետների կանխարգելման ազգային համակարգի տնօրեն Գիլերմո Գոնսալեսը:
Ինչպես հայտնում է պերուական El Comercio-ն՝ հղում կատարելով Գոնսալեսին, մարդիկ վիրավորվել են Նագարոտե ու Մատեարե քաղաքներում, որտեղ ստորերկրյա ցնցումները առավել ուժգին են զգացվել:
Ավերածություններ են տեղի ունեցել Մոմոտոմբո, Լեոն բնակավայրերում և մայրաքաղաք Մանագուա յում:
Չճշտված տեղեկությունների համաձայն՝ 6.1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանագուա յից հյուսիս:
Լեոնայում մասամբ քանդվել է հոսպիտալի շենքը, ինչի հետևանքով հիվանդներին ստիպված են եղել տարհանել:








































