Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մենեջեր Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի` Կարլոս Տևեսին ազգային թիմ չհրավիրելու փաստը:
«Իհարկե, Տևեսն ազգային հավաքականում խաղալու մեծ ցանկություն ունի: Նա արժանի է դրան, քանի որ շատ տաղանդավոր է: Բայց որոշումը կայացնում է մարզիչը: Կարծում եմ` Կարլոsին հավաքական չեն հրավիրում ոչ ֆուտբոլային պատճառներով:
Բնականաբար, Տևեսը հիասթափված է , բայց պրոֆեսիոնալի մոտեցում է ցուցաբերում: Նա հասկանում է նաև, որ ակումբն այդ ամենի հետ որևէ կապ չունի»,- ասել է Մարոտան:







































