Վերջին մեկ տարում Apple-ին են միացել առնվազն երկու բարձրաստիճան աշխատակիցներ, ովքեր նախկինում աշխատել են Broadcom-ում: Անլար կապի չիպերի խոշորագույն մատակարարներից մեկի առաջատար ինժեներների անցումը Apple թույլ է տալիս ենթադրել, որ տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ինքնուրույն մշակել ռադիոմոդուլներ iPhone սմարթֆոնների համար:
Ինչպես պարզել է AppleInsider բլոգը, Broadcom-ում գլխավոր ինժեների պաշտոնում 11 տարվա աշխատանքից հետո Փոլ Չանգն այս տարվա փետրվարին զբաղեցրել է նախագծի ավագ մենեջերի պաշտոնը: Այդ մասին է վկայում LinkedIn սոցցանցի՝ նրա պրոֆիլում հայտնված տեղեկությունը:
Broadcomում Չանգը զբաղվել է ռադիոհաղորդիչների մշակմամբ, որոնք ներկառուցված են եղել Nokia-ի և Samsung-ի բջջային սարքերում:
Երկրորդ աշխատակիցը՝ Սիպին Վանգը, Apple է եկել հունվարին: Նախկին ընկերությունում նա աշխատել է ավելի քան 10 տարի՝ նախագծող ինժեների պաշտոնում:









































