Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը հաստատելու մասին հարցը:
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը՝ կառավարությունը 170 մլն խմ-ից ավելի ջրառի առաջարկ չպետք է ներկայացնի ԱԺ-ին:
Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, սակայն, առաջարկում է նաև հաշվի առնել տարվա ջրառատ լինենլը. «Հաշվի առնել ոչ միայն քանակական, այլև որակական չափորոշիչները: Եթե տարին ջրաբեր է և անձրևաբեր, ասենք, 140 մլն խմ-ից ավելի ջրառ չիրականացվի՝ այդպիսով նվազեցնելով հնարավոր ախորժակը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































